f

Անկախ

Եկել եմ այստեղ, որ տեսնեմ Սարգիս Քլոյանը ո՞նց է այդ 30 մլն-ը շպրտում իմ երեսին, ես այդ 30 մլն-ը բաժանելու եմ մեր պայմանագրային զինծառայողների ընտանիքներին. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի էրեբունու նստավայրում այս պահին ընթանում է «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների հայցի քննությունը՝ ընդդեմ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների:

Մինչ նիստի սկսելը «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ զոհվածի մայրերը Կառավարությունից պահանջել են, որ այն ֆինանսական օգնությունը, որը տրամադրվում է «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքներին, կիրառվի նաև Արցախում ծառայածների և նրանց իրավահաջորդների նկատմամբ:

«Մենք երբևիցե չենք ասել, որ մեզ տվեք 30 մլն դրամ գումար, մենք ասել ենք նույն չափորոշիչը կիրառեն 1992-ից մինչև 2000 թվականին սահմանը պահած և սահմանում զոհված զինծառայողների և զոհվածների ընտրանքներին: Դա դարձավ քարկոծման աղբյուր, մեր ընտանիքների համար, երկրորդ դատական նիստն է»,- ասաց նա:

 

Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ փաստաբանը հայցադիմումով դիմել է դատարան, բայց առաջին նիստին հայցվոր կողմը դատարան չի ներկայացել:

«Սարգիս Քլոյանը հայտարարել է, որ Սաթիկ Խլղաթյանին դատի չեմ տվել, բայց գալու եմ 30 մլն շպրտեմ տիկին Մարգարիտայի երեսին: Ես եկել եմ այստեղ, որ տեսնեմ այդ 30 մլն-ը ո՞նց է շպրտում իմ երեսին, ես այդ 30 մլն-ը բաժանելու եմ մեր պայմանագրային զինծառայողների ընտանիքներին: Եթե ԱԺ-ի պատգամավորներին և նրանց ընտանիքներին ամսական 1 մլն 800 հազար պարգևավճար է հասնում, ապա այդ գումարներից հասնում է ... արդյո՞ք, երբ մեկը մեկին պարգևատրում է՝ զոհվածների ընտանիքներին, ազատամարտիկներին և սոցիալապես անապահով խավին չի հասնում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել: Հայցի հիմքում ընկած է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունը՝ թե ինչո՞ւ զոհված զինծառայողներին կամ «Սասնա Ծռեր» գործողությունների հետևանքով մահացած ոստիկան ծառայողներին գումար են փոխհատուցում, իսկ իրենց որդիների համար գումար չի տրամադրվում:

Մարգարիտա Խաչատրյան Մարտի 1 Սարգիս Քլոյան Դատական նիստ

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին