f

Անկախ

«Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում». Սերժ Սարգսյանը՝ Խաչատուրովի մասին


Քառօրյա պատերազմին նվիրված մեծ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով գեներալ Յուրի Խաչատուրովի մասին հնչած հարցին, թե ինչո՞ւ վերջինս այդպես էլ հրաժարվեց ներկայանալ քննիչ հանձնաժողով, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ մի քանի անգամ զրույց է ունեցել վերջինիս հետ և ըմբռնումով է մոտենում նրա դիրքորոշմանը:

«Խաչատուրովը շատ երկար ժամանակ, իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությանը: Խաչատուրովը ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ և կարևոր մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում: Խաչատուրովը ուղնուծուծով զինվորական է, գեներալ է, և նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները: Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, թե ռազմական գործողությունները սկսելու պահին բիլիարդ էր խաղում: Դուք ձեզ վրա վերցրեք: Ձեր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեք մի գործի, ու պատահական մարդիկ սկսեն հեքիաթներ պատմել ձեր մասին, վատ առումով հեքիաթներ»: 

Սարգսյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովի նիստին ասել է, որ ինքը ևս մեկ անգամ կհորդորի Խաչատուրովին մասնակցել հանձնաժողովի նիստին, սակայն վերջինս այդ հորդորն էլ չի ընդունել: 

«Ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինչպես կարող է Խաչատուրովն իմ ասածը չանել: Բայց ուզում եմ հասկանաք՝ ես այլևս գերագույն գլխավոր հրամանատար չեմ, և Խաչատուրովն էլ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չէ: Ես պաշտոնաթող նախագահ եմ, Խաչատուրովն էլ՝ պաշտոնաթող գեներալ և կարող է ունենալ իր կարծիքը»:

Սարգսյանը, սակայն, կարծում է, որ կանցնի ժամանակ, և Խաչատուրովն առիթ կունենա շփվելու լրագրողների հետ և իր դիրքորոշումն արտահայտելու:

Յուրի Խաչատուրով Ապրիլյան պատերազմ Սերժ Սարգսյան,Գեորգի Կուտոյան մամուլի ասուլիս Տեսանյութ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին