f

Անկախ

COVID-19-ի թեստավորման առավել հարմար պայմաններ՝ զբոսաշրջիկների համար


«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցը համագործակցության հուշագիր են ստորագրել COVID-19-ի պայմաններում ՀՀ արտակարգ դրության պարետի պահանջների կատարումը զբոսաշրջիկների համար առավել հարմար ու արտոնյալ դարձնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։ Տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=Klw_S8IqYPY :

Հուշագրի շրջանակում նախատեսվում է, որ՝

  • նմուշառումը կիրականացվի զբոսաշրջիկի ինքնամեկուսացման վայրում,
  • պատասխանըկուղարկվի ավտոմատ՝ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործակալի էլփոստերին,
  • ծառայությունից օգտվողները կունենան զեղչ՝ հետազոտության արժեքի 50%-ի չափով,
  • նմուշառման և մյուս ծառայություններիհամար նույնպես կգործեն զեղչեր,
  • արտոնյալ պայմանները կգործեն նաև զբոսաշրջիկներին ուղեկցող ու սպասարկող անձնակազմերի համար։

Հիշեցման համար․ արտակարգ դրության պայմանների մեղմացման այս փուլում ՀՀ ԱԴ պարետի որոշմամբ, Հայաստան ժամանողները պետք է 14 օրյա ինքնամեկուսացում անցնեն, որի ժամկետը կարող է կրճատվել թեստավորման և դրա բացասական պատասխանի արդյունքում։

«Խելացի ու համակարգված աշխատանքի արդյունքում, վստահ եմ, Հայաստանը կհաղթի զբոսաշրջության համար աննախադեպ այս մարտահրավերում նույնպես։ Անկախ այն հանգամանքից, թե երբ կունենանք զբոսաշրջային առաջին հոսքերը, մենք ցանկանում ենք առավելագույնս պատրաստ լինել՝ որպեսզի ժամանակին տեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին և առավելագույն հարմարավետություն ապահովենք մասնավոր հատվածի B2B աշխատանքի համար»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան միավորում է ներգնա զբոսաշրջային առաջատար ընկերությունները, որոնք ապահովում են դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերի մեծ մասը։ 

«Պրոմ-Տեստը»COVID-19-ի հետազոտության արդյունքները տրամադրում է Հայաստանում ամենաարագը՝ 6 ժամում։ Պարետի ցուցումով իրականացված որակի արտաքին հսկողության արդյունքում լաբորատորիանգնահատվել է որպես 100%-ով պահանջներին համապատասխանող։«Պրոմ-Տեստն» այն 2 լաբորատորիաներից է, որի հետ համագործակցում էր առողջապահության նախարարությունը՝COVID-19-ի թեստավորման սկզբնական փուլից, մարտ-ապրիլից,երբ կարիք առաջացավ մեծացնել թեստավորման քանակը։

«Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը հետազոտել է լաբորատորիաների կարողությունները։ Արդյուքնում՝մեր լաբորատորիան գնահատվել է որպես չափորոշիչներին համապատասխան, կնքվել է թեստավորում և հետազոտություններ իրականացնելու պայամանգիր։ Ծառայությունները պետությանը մատուցվել են անհատույց։ Հետագայում առողջապահության նախարարության ցուցումով,«Պրոմ-Տեստն» ընդգրկվել է «PCR» հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեցողների ցանկում»,- նշել է «Պրոմ-Տեստ»ՍՊԸ աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։

«Պրոմ-տեստ» լաբորատորիաների ցանցը հիմնադրվել է 1998 թվականին, մի շարք հետազոտությունների և նորարարությունների ուղղությամբ առաջամարտիկն է Հայաստանում։ Համագործակցում է Նիդերլանդների, Հոնկոնգի, ԱՄՆ առաջատար լաբորատորիաների հետ։ «Abbot Diagnostics»-ի պաշտոնական ներկայացուցիչն է։

 

Հանրային կապերի խումբ

 

Զբոսաշրջություն «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիա 2019-nCoV կորոնավիրուս թեսթ-համակարգ «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանց Սևադա Գինոյան Սյուզաննա Ազոյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին