Ամենաբարձր ջերմաստիճանը, որ երբևէ պաշտոնապես գրանցվել է մեր մոլորակում՝ +54,4 աստիճան ըստ Ցելսիուսի, տեղի ունեցավ անցած կիրակի Կալիֆոռնիայի Մահվան հովիտ ազգային պարկում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ օդերևութաբանական ծառայությանը:
Նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ +54,0 աստիճան ըստ Ցելսիուսի, գրանցվել է նույն վայրում 2013 թ.:
Սպասվում է, որ այրող շոգը ԱՄՆ արևմտյան ափին կձգվի դեռ մի շաբաթ և դեռ կարող է ավելի սաստկանալ: Շաբաթ և կիրակի Կալիֆոռնիայում էլեկտրակայանի վթարի հետևանքով, որ տեղի էր ունեցել արտակարգ եղանակի պատճառով, տեղի ունեցան էլեկտրականության անջատումներ:
Համարվում է, որ 1913 թ. նույն վայրում նշվել է ավելի սատիկ շոգ՝ +56,6C: Եվս մի ռեկորդ գրանցվել է 1931 թ. Թունիսում՝ +55С, սակայն ժամանակակից օդրևութաբանները կասկածի տակ են դնում 100-ամյա վաղեմության այս չափումների ճշգրտությունը: