f

Անկախ

Մենք համոզված ենք, որ սահմանադրական հանրաքվեն առավել եւս պառակտելու եւ թուլացնելու է առանց այդ էլ մեր պառակտված հանրությանը


Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է սահմանադրական բարեփոխումների ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեն :

ՀՀ Սահմանադրությունը մեր համերաշխության, զորաշարժի, ազգային համաձայնության հայեցակարգն է, որը չի կարող ծառայել որևիցե մի իշխանության՝ իր քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու համար: Մենք համոզված ենք, որ սահմանադրական հանրաքվեն առավել եւս պառակտելու եւ թուլացնելու է առանց այդ էլ մեր պառակտված հանրությանը, իսկ անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը ոչ միայն հոգնեցրել է հանրությանը, այլև իր մեջ իրական սպառնալիք է պարունակում ՀՀ ազգային անվտանգությանը և կարող է երկրում իրավիճակը դարձնել անվերահսկելի:

Հեղափոխության արժեքների հաստատմանն իշխանությունների հետզհետե շեշտավորվող անհետեւողականությունն ու դանդաղկոտությունը չի կարող արդարացվել հետապնդումներով: Հարկավոր է պատժել մեղավորներին՝ ժողովրդի եւ պետության նկատմամբ իրենց գործած հանցանքների, այլ ոչ թե քաղաքական մանր հաշիվների համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք նաեւ, որ չենք սատարում հներին, եւ բացառում ենք նրանց վերադարձն իշխանություն, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել ենք, որ իշխանական համակարգի հետևում թաքնված ապազգային արժեքներ սերմանող ուժերը պետք է բացահայտվեն եւ հեռացվեն իշխանությունից:

Ապրիլի 5-ի հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքով պայմանավորված՝ հրավիրել ենք «Կամք»-ի ընդհանուր խորհրդի նիստ, որտեղ կհայտարարենք մեր կեցվածքը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, մեր ժողովրդի համար մեծագույն վնասներ պարունակող եւ իրավական առումով խիստ կասկածելի թվացող նախաձեռնության մասին:

Հարգանքներով՝ Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն

Երևան, «11» փետրվար, 2020 թ.

 

Սահմանադրական դատարան հանրաքվե հայտարարություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին