ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունները: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Հյու Հյուիթի ռադիոհաղորդման շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ կողմերը քննարկումներ են անցկացնում միջուկային զենքի փաթեթի վերաբերյալ:
«Դա այսօր ամենամեծ խնդիրն է աշխարհում», - hավելել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «շատ է ցանկանում» այս ոլորտում որոշումների կայացում և «չի հետաձգի այն»: