f

Անկախ

Ոստիկանությունն էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերել «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցների ու Ամուլսարի պահապանների միջև. Նազելի Վարդանյան


Ջերմուկցիների բողոքը ոչ թե կոնկրետ «Լիդիան Արմենիա» ընկերության, այլ ընդհանարապես այնտեղ հանքարդյունահանման դեմ է. մարդիկ պայքարում են հանուն իրենց առողջ միջավայրի, բնության, առողջ ապրելավայրը պահպանելու: Ջերմուկցիների պայքարը քաղաքական չէ, չպետք է քաղաքական դիվիդենտներ հավաքել այս հարցով: Այս մասին Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող ասուլիսին հայտարարեց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը:

 

Նա հիշեցրեց վերջին օրերին հանքի շահագործման դեմ Ամուլսարում, ապա Երևանում ընթացող բողոքի ակցիաները՝ նշելով, որ Երևանում Ոստիկանությունը շատ տարբերակված մոտեցում էր ցուցաբերել:

 «Մի դեպքում, երբ «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցներն էին ակցիա իրականացնում, ելույթ ունենում, որևէ մեկը չխոչընդոտեց, որևէ մեկը չասաց, որ արտակարգ դրություն է, վարակի վտանգ կա, լրագրողներն էլ կարողանում էին հարցազրույցներ անել, իսկ այս դեպքում, երբ Ամուլսարի աջակիցները իրարից սոցիալական հեռավորություն պահպանելով բողոքի խոսք էին ասում, նրանց բոլորին տարան Ոստիկանություն: Ոստիկանապետն օր առաջ պետք է հրաժարական տա, որովհետև հեղափոխությունից հետո նման գործընթաց թույլատրելի չէ. եթե պահպանում ես արտակարգ իրավիճակի պահանջները, տարբերակված մոտեցում չպետք է ունենաս տարբեր խմբերի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը՝ նշելով նաև, թե երկու փոխոստիկանապետների հրաժարականը կարող է հենց այս դեպքերին առնչվել:

 

Անդրադառնալով Ամուլսարի հարցով Կառավարության լռությանը՝ Վարդանյանը նշեց, թե դա տարօրինակ է, որովհետև ի սկզբանե հարցն օրենսդրորեն լուծելու բոլոր հնարավորությունները եղել են: Նրա խոսքով՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ փորձաքննական եզրակացություն տալուց հետո եթե մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը չի սկսում գործունեությունը, այն ուժը կորցնում է:

«Քանի որ ՇՄ նախկին նախարարը շահագրգռվածություն ուներ, որ այս հարցը չլուծվի, և Կառավարությունում որոշ մարդիկ նույնպես շահագրգռված են և խոչընդոտում են, որ հարցը չլուծվի, վերցնում են այդ օրենքը, գլխիվայր դնում ու ասում՝ շինարարությունն էլ գործունեության տեսակ է»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի այն հայտարարությանը, որ թարմացնում է աշխատողների բազան, և ցանկացողները կարող են դիմել աշխատանքի համար, Վարդանյանն ասաց, թե դա անթույլատրելի է, քանի որ նպատակ ունի պառակտում մտցնել համայնքներում:

«Մարդիկ պանդեմիայի պայմաններում տնտեսապես ծանր վիճակում են, ու ընկերությունը բնակիչներին ոչ թե խոստանում է, որ աշխատանք է տալու, այլ նշում է, թե թարմացնում է բազան՝ քաղաքացիներին հուսադրելով, թե նրանք աշխատանք են ունենալու. սա նպատակ ունի պառակտում մտցնել»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե չի կարծում, որ այս 2.5 տարվա պայքարից հետո որևէ մեկը կհավատա, որ այդ կազմակերպությունից կարելի է որևէ օգուտ ստանալ:

Վարդանյանն ընդգծեց՝ տարիներ են անհրաժեշտ եղել, որ Ջերմուկը ճանաչում ձեռք բերի որպես առողջարանային քաղաք, բացի այդ՝ բազմաթիվ գործարարներ վարկեր են վերցրել, Ջերմուկի տարածքում գործող հյուրանոցները, ռեստորանները, հյուրատները վերանորոգել ու բերել այն վիճակին, որ բիզնեսից օգուտ ստանան: «Ինչպես կարելի է կայացած բիզնեսը, համբավը, Ջերմուկի՝ հանքային ջրի բրենդի վրա խաչ քաշել: Էլ չեմ ասում, որ այդ ցնցումներից Ջերմուկի հանքային ջրերի կորուստ կարող է գրանցվել»,-նշեց բնապահպանը:

Նրա խոսքով՝ աշխարհի լավագույն մասնագետների բազմաթիվ ուսումնասիրություններն ապացուցում են, որ հանքի շահագործման դեպքում թթվային դրենաժի ազդեցությունն այնքան մեծ է, որ երկիրը նույնիսկ 500 տարի միլիարդներ ծախսելու դեպքում չի կարող վերականգնել ջրերի մաքրությունն ու ջրային ավազանի պաշարները. «Սա նշանակում է, որ այս ծրագրով մենք դատապարտում ենք մեր երկիրը կործանման»:

Նազելի Վարդանյան Ամուլսար ՀՀ Կառավարություն Լիդիան խմբագրի ընտրանի

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին