f

Անկախ

Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերի ավելացում է նկատվում


ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ:  Ինչպես Անկախին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ արձանագրված հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների օրինականության վիճակը:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 155 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 122 դեպքի փոխարեն (27%-ով ավելի): Դրանցից 65-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (48 դեպք)  ավելի են շուրջ 35%-ով:

Նման աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի ծառահատումների դեպերի էական ավելացմամբ, այլ, առավելապես անտառների և անտառային տնտեսության պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության որակի էական բարելավմամբ, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու և հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:     

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում գործի հարուցումը մերժված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 2.336.800 ՀՀ դրամ: Նշված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ: Իսկ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 225.916.320 ՀՀ դրամ։  Միջոցներ են ձեռնարկվում դրանց վերականգնման ուղղությամբ:

Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը մեծապես պայմանավորված է քննությունների բազմակողմանիության, ապօրինի անտառահատումներին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության հանգամանքները պարտադիր քննության առարկա դարձնելու ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ:

Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 7 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 218.691.500 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում, 1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Լոռու մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել ապօրինի ծառահատումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու և մեղադրանքի պաշտպանության համատեքստում: Եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 8 գործ՝ 8 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ կամ 150%-ով ավելի:

Դատարանում քննվել և ավարտվել է 15 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, որը 2019թ. նույն շրջանի (6 գործ՝ 6 անձի վերաբերյալ) համեմատ կրկին ավելի է 150%-ով:

Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 4.476.080 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

ապօրինի ծառահատում Լոռու մարզ Դատախազություն

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին