f

Անկախ

Հաշվի առնելով լիբանանյան հասարակության էթնոդավանական առանձնահատկությունները` ճիշտ էր հումանիտար օգնության հասցեատիրոջ չմասնավորեցումը․ արաբագետ


Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․ 

«Քննարկումների տարբեր ձևաչափերում դեպի Լիբանան հայկական հումանիտար օգնությունը հասցնելու նպատակով բարձրաստիճան պատվիրակության մեկնումին դեմ եմ արտահայտվել։ Որպես հիմնավորում՝ նշել եմ, որ քաղաքական իրավիճակն այդ երկրում խիստ անկայուն է, ինչպես նաև՝ տևական ժամանակ երկրին պատուհասած բազմաշերտ ճգնաժամում, նաև Բեյրութի պայթյուններում հանրությունը հենց երկրի իշխանություններին է մեղադրում։ 


Հետևաբար ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի մեկնումը Լիբանան, նրա դիմավորումը, հանդիպումները, բանակցությունները լիբանանցի գործընկերների հետ հազիվ թե միանշանակ ընդունվեր այդ երկրի հասարակության կողմից։ Այսինքն՝ «Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը բարեկամ Լիբանանի ժողովրդի հետ է» ուղերձը իրականացված ձևաչափում՝ ոլորտային պատասխանատուների գործուղման համատեքստում, թերևս ամենաճիշտն էր։ Նախօրեին այդ երկրի կառավարության հրաժարականն էլ տեսակետիս հավելյալ հավաստումն է։ 


Հաշվի առնելով լիբանանյան հասարակության էթնոդավանական առանձնահատկությունները` ճիշտ էր նաև հումանիտար օգնության հասցեատիրոջ չմասնավորեցումը` ասենք հայ համայնքի առաջնայնության կարևորմամբ, որն, անշուշտ, արվում է արդեն հայկական պատվիրակության այցի համատեքստում։


Ինչ վերաբերում է Ֆրանսիայի, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ այլ գերտերությունների հետ անհամաչափ համեմատություններին, ապա տվյալ դեպքում հարկ է ընդգծել ընդամենը Ֆրանսիայի պատմական դերը դեռևս Օսմանյան կայսրության, ապա մանդատային պատմափուլերում Լիբանանի ժողովրդի, հատկապես քրիստոնեական համայնքների համար։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշված ավանդույթների կրողն է, և Ֆրանսիայից, նրա նախագահից ակնկալիքներ ունի հենց լիբանանցի ժողովուրդը՝ չկենտրոնանալով այցի քաղաքական նրբությունների վրա»։

Քննարկումների տարբեր ձևաչափերում դեպի #Լիբանան հայկական հումանիտար օգնությունը հասցնելու նպատակով բարձրաստիճան...

Posted by Armen Petrosyan on Tuesday, 11 August 2020

Լիբանան Արմեն Պետրոսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին