f

Անկախ

Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը


#Ամուլսար #ՍոթքՔարվաճառ #հանքարդյունաբերություն

Պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեիս 21 տարբեր հասցեներից #ԱՄՈւԼՍԱՐ-ի հանքի երկարատև պայքարի վերաբերյալ ստանում եմ նամակներ, որոնք ուղղված են ինչպես բոլոր պատգամավորներին, այնպես էլ Կառավարության անդամներին։ Նամակն իրենից ներկայացնում է բողոքի հայտարարություն Ամուլսարում ընթացող վերջին օրերի գործընթացների նկատմամբ պատգամավորների և կառավարության անդամների դրսևորած անտարբերության ու անգործության դեմ՝ պահանջելով մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ փոխարինել հստակ դիրքավորմամբ։

Ուզում եմ հայտնել, որ առնվազն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունն այս մասով երբևիցե անգործ ու հարմարավետ նստած չի եղել, առավել ևս, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ակտիվ մասնակցել է պահանջատիրական ակցիաներին, որոնք կայացել էին Երևանում անցյալ ամռանը, իսկ վերջերս Վայքում և Ջերմուկում։ Մենք անկաշկանդ ձևով կանգնել ենք քաղաքացու կողքին և պահանջել կառավարությունից փոխել իր խուսափողական դիրքորոշումն ինչպես Ամուլսարի, այնպես էլ առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության կործանարար գործընթացների առնչությամբ։ Գտնում եմ, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը և այդ պահանջն անհապաղ պետք է ի կատար ածվի այսօրվա իշխանության կողմից։ Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը։

Մասնավոր կորպորացիայի շահն ավելի գերակա լինել չի կարող, քան համընդհանուր պետական ու քաղաքացիական շահը։

Կան տեղեկություններ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիների ու գնդեվազցիների ծեծի ենթարկելու, ընդհուպ մինչև էլեկտրաշոկահարելու մասին (այս մասին կփորձեմ ավելի հստակ տեղեկատվություններ փնտրել, և եթե տեղեկությունն իրականությանն է համապատասխանում, ապա բոլոր մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն):

Մի շարք ակտիվիստներ և պարզապես խնդրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում են այս ընկերության ագրեսիվ ու հարձակողական քայլերի մասին։ Ինչու՞ է շարունակում լռել իշխանությունը՝ երբեմնի ակտիվիստներ, այժմ արդեն պատգամավորներ կամ կառավարության անդամ հանդիսացող գործընկերները։ Ի՞նչով եք կաշկանդված և ինչու՞․․․

Անթույլատարելի եմ համարում ամենաբարձր պետական մակարդակով տարատեսակ մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածելը բնապահպանների ու ջերմուկցիների մասին։ Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն։ Եթե ԴՈՒՔ այսօր չեք պաշտպանում ՀՀ շարքային քաղաքացու շահը, չեք կայացնում որոշումներ հօգուտ այն քաղաքացու, որի օգնությամբ ու ձեռամբ այսօր հայտնվել ենք այնտեղ, որտեղ կաք, ապա ՈՒ՞Մ ՇԱՀՆ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԿԱ․ մասնավոր ընկերությա՞ն։ Նման անատամ պահվածքն ու կցկտուր դիրքորոշումները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, որ այս իշխանությունները բավարար կամք չունեն ընդդեմ կանգնելու որոշ բիզնեսմենների կամ քաղաքացու հաշվին հարստացողների ու հարստահարողների բիզնես շահերին։

Եվ վերջապես լուծում տվե՛ք այս հարցին։

Դա ձեր փոխարեն չի կարող անել ոչ ոք։

Ո՛չ մի օտարերկրյա շահագրգիռ կողմ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտելու մեր պետության համար կարևոր այս խնդրին։

#AmulsarIsNotAMine #SaveAmulsar #ԱմուլսարըՍարէ

http://www.armecofront.net/amulsar/update/

Աննա Կոստանյան ՖԲ Գրառում Ամուլսար

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին