f

Անկախ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը կալանավորվել է


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ԱԱԾ մամուլի ծառայությունն  հաղորդագրություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքով թույլատրելի սահմաններում հանրությանը տեղեկատվություն տրամադրելու աշխատելաոճին, տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի  կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը, խմբի կազմում, մասնակցելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ, որի համար վերջինս  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 

Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ ոստիկանության և ՌԴ իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը 2019 նոյեմբերի 22-ին հայտնաբերվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և վերցվել է արգելանքի, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախաձեռնվել է վերջինիս հանձնման գործընթացը, իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին նա հանձնվել է ՀՀ իրավապահներին:

Օրենքի խստիվ պահպանմամբ վարույթն իրականացնող մարմինն ապահովել է մեղադրյալ Լևոն Սարգսյանի պաշտպանության իրավունքը և նրա ներկայությամբ կալանավորման հարցը կրկնակի քննարկելու միջնորդությամբ դիմել է Դատարան և արդյունքում Դատարանի կողմից վերահաստատվել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը և Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ՝ գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև հանցավոր արարքի կատարմանն առնչակից այլ անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Լևոն Սարգսյան կալանավորում ՀՀ ԱԱԾ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին