f

Անկախ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» դիրքորոշումը Ամուլսարում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ


                       
Երկու տարուց ավելի  Ամուլսարի տարածքում ազդակիր համայնքների բնակիչները պայքարում են, որպեսզի լսելի լինի իրենց ձայնն ու կասեցվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Քաղաքացիները ստիպված են եղել ինքնակազմակերպ խմբերով իրականացնել Ամուլսարի պահպանությունը՝ միաժամանակ սպասելով կառավարության գործուն քայլերին։ Ցավալիորեն, այդ քայլերի հապաղումը հանգեցնում է նոր լարումների, որոնք ուղեկցվում են բռնության դրսևորումներով, ինչին ականատես ենք դառնում վերջին օրերին։   


Բռնության մշակույթի մերժումը և հակադրումը կյանքի մշակույթին հեղափոխության հիմնական առանցքն էր, որին հավատալով հանրությունը սկսեց ձևակերպել իր սպասումները՝ նոր կառավարությունից։ Դա ենթադրում էր նաև  հանքարդյունաբերական քաղաքականության փոփոխություն։ 2007 թվականից ցայսօր հանքարդյունաբերությունը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղ։ Հանքարդյունաբերական ծրագրերը ներկայացվում են իբրև ծավալներով մեծ ու շահութաբեր, կապիտալի ներհոսք խոստացող նախագծեր, որոնք մենք դիտարկում ենք նաև որպես մասկուլինային, կապված տղամարդկանց մեծաքանակ ներգրավվածությամբ՝ թե՛ որոշումների ընդունման մակարդակում, որպես ինստիտուցիոնալ հենարան, թե՛ շահույթի հետապնդման առումով՝ որպես խոշոր կապիտալի տիրապետողներ, թե՛ իբրև հանքարդյունաբերության մեջ օգտագործվող ֆիզիկական աշխատուժ։ Մասկուլինային մոտեցումը աշխատում է որպես ուժի իշխանության և թույլերին ճնշելու միջոց, ցուցադրելով՝ բնության հետ վարվելու կոպիտ ու բռնի մեթոդների կիրառումը, և կապիտալի ու շուկայի գերակայությունը։ Այսպիսի նախագծերը հստակորեն ընդգծում են պետության վերաբերմունքը մարդու առողջ և ապահով բնական միջավայրում ապրելու իրավունքի հանդեպ, ինչպես նաև՝ նվազեցնում են գյուղական ինքնաբավ տնտեսություններ կազմակերպելու միջոցով աղքատությունից խուսափելու հնարավորությունը։ Հատկապես խոցելի վիճակում են հայտնվում կանայք, որոնց 57 %-ը նեգրավված է գյուղատնտեսական ոլորտում։  


Ամուլսարի հանքավայրի գործարկման դեպքում էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական բացասական ազդեցության հիմնական բեռն ընկնելու է Արփա գետի հովտի բնակավայրերի ու առողջարանային Ջերմուկ քաղաքի վրա: Ջերմուկը առողջարանային կենտրոն է, եզակի հանքային ջրերի աղբյուրներով հայտնի, որը նաև  զբոսաշրջության ու հանգստի գոտի է: Իսկ մենք արդեն գիտենք, թե որքան կարևոր է մարդու առողջությունը, և երկրում այս պահին համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը ևս պետք է մեզ հուշի բնության հանդեպ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Նաև, վերջին հետազոտությունները փաստում են, որ Կլիմայի փոփոխությունն էլ ավելի կխորացնի ջրային ռեսուրսների հետ կապված ճգնաժամը, և, օրինակ 2025 թվականին 2.4 մլրդ մարդ կապրի այն շրջաններում, որտեղ ջրի անբավարարության խնդիր կա, իսկ կանայք ու աղջիկները ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել ընտանիքի համար ջուր որոնելու համար։ Նման հանքակեր ծրագրերը հարվածի տակ են դնում նաև մեր երկրի ջրային ռեսուրսները, ինչպես Ջերմուկի, այնպես էլ՝ Սևանա լճի ավազանի։


     Հաշվի առնելով խնդրի ողջ սրությունը, գիտակցելով նաև կանանց կյանքի որակի, աղքատության հաղթահարման և առողջության վրա մեծ ազդեցությունը, սատարելով Ամուլսարի պահպանությունն իրականացնող քաղաքացիներին․
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» միանում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին 2016 թվականին տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջին։
Ինչպես նաև պահանջում ենք․
1.      ՀՀ կառավարությունից, բոլոր ջանքերը գործադրել՝ բացառելու համար բռնությունը Ամուլսարում պայքարող քաղաքացիների նկատմամբ․
2.      ՀՀ ոստիկանությունից, որևէ կերպ չխոչընդոտել սույն խնդրով մտահոգ քաղաքացիների խաղաղ հավաքների և ինքնաբուխ ակցիաների կայացմանը։
Հայաստանը չի կարող շարունակել լինել հանքահումքային երկիր՝ կորցնելով թե՛ կենսական ռեսուրսները, թե՛ աղքատացնելով իր քաղաքացիներին։ 

               Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Ամուլսար

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին