Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնության առողջապահական մարմինների հետ կորոնավիրուսի դեմ Գամալեայի անվան ինստիտուտի մշակված պատվաստանյութի վերաբերյալ քննարկում է անցկացնում: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին ուրբաթ РИА «Новости» լրատվական գործակալությանը հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Կատարինա դե Քաթը:
Նա հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունում պատվաստանյութեր ստեղծելու «հոյակապ ավանդույթը»՝ նշելով դեղին տապի, պոլիոմիելիտի և ջրծաղիկի դեմ պատվաստանյութերը:
ԱՀԿ վերաորակավորման նպատակը միջազգային կազմակերպություններին զանգվածային գնումների համար մեծ քանակությամբ որակյալ դեղամիջոցների ընտրության տրամադրումն է։