f

Անկախ

Հանրաքվեի կազմակերպման համար կծախսվի մոտ 2,5 – 2,7 մլրդ դրամ


Այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման համար, ինչպես նախորդ ընտրություններում, կծախսվի մոտ 2,5 – 2,7 մլրդ դրամ: Նա նշեց, որ նախորդ անգամ բացվել էր 2010 ընտրական տեղամաս, բայց այս անգամ քանիսը կլինի, առայժմ անհնար է ասել:

«Ժամկետը կարճ է, ուստի առայժմ դժվար է ասել՝ խցիկներ կտեղադրվե՞ն, քանի որ դա մեծ ծավալի աշխատանք է ենթադրում: Բացի հասարակական կազմակերպություններից, որպես դիտորդներ կարող են ներգրավվել նաեւ կուսակցությունների ներկայացուցիչները, ընդ որում՝ ոչ միայն խորհրդարանական»,- շեշտեց Մուկուչյանը:

Ի պատասխան այն հարցին, թե նոր իշխանություններն իրեն վստահո՞ւմ են, եւ ինչպիսի՞ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ մեծ թվով ընտրություններ են անցկացվել, այդ թվում՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչպես նաեւ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները: «ԿԸՀ-ն կատարում է իր լիազորությունները եւ օրենքի շրջանակում կազմակերպում ընտրությունները»,- հավելեց պաշտոնյան:

Տիգրան Մուկուչյանի պարզաբանմամբ՝ օրենքը չի կարգավորում այն բանի ընդհանուր կարգը, թե ինչպես պայքարեն համացանցում խախտումների դեմ, ուստի յուրաքանչյուր խախտում պետք է անհատական կարգով քննարկվի: «Քարոզչության ընթացքում բոլոր կողմերի համար հավասար հնարավորությունների ապահովման հարցը կարող է արդիական լինել միայն այդ ժամանակահատվածում, իսկ այդ ժամկետից դուրս տեղի ունեցող բոլոր գործընթացները չեն կարող առնչվել նրան, ինչը ԿԸՀ-ն է կարգավորում: Դա վերաբերում է նաեւ հեռուստատեսությունում եթերային հավասար ժամանակ տրամադրելու հարցին, դահլիճների տրամադրմանը եւ այլն»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական բարեփոխումների հանրաքվե:

ԿԸՀ Տիգրան Մուկուչյան հանրաքվե

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին