f

Անկախ

Վարուժան Ավետիքյանը պատրաստ է Լիբանանից 3 ներգաղթյալի ապահովել աշխատանքով և 1 տարով տուն տրամադրել


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը պատրաստ է Բեյրութում պայթյունից տուժած 3 ներգաղթյալի ապահովել աշխատանքով։

Այս մասին Ավետիքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ես չեմ գրում Pray for Beirut: Աղոթելը հենց այս պահին հարց չի լուծի: Ես գրում եմ՝ Ձեռք առ Բեյրութ: Իհարկե, լավ է, որ հայոց կառավարությունը շուտափույթ մարդասիրական օգնություն է կազմակերպել, բայց նաև պետականություն ունենալու ողջ հմայնքն այն է, որ մենք կարող ենք գրկաբաց ընդունել մեր հայրենակիցներին ու նաև լիբանանցի հյուրընկալ ժողովրդին, այնպես ինչպես Բեյրութն է 1915 թվականի ջարդերից հետո ընդունել հազարավոր հայերի։ Կոչիս համահունչ հայտնում եմ, որ պատրաստ եմ Լիբանանից մինչև 3 ներգաղթյալների ապահովել աշխատանքով ու մեկ տարի ժամկետով անհատույց տրամադրել Սարյան փողոցի վրա գտնվող բնակարանս` մինչև մարդիկ կկարողանան ոտքի կանգնել: Կոչ եմ անում նաև ԱԳՆ-ին ու Սփյուռքի գործերով հանձնակատարին հավաքագրել ու գույքագրել բոլոր նմանատիպ առաջարկություններն ու շուտափույթ կազմակերպել հուսահատված մարդկանց հյուրընկալումը»,- գրել է Ավետիքյանը:

Նա գրառմանը կից Բեյրութի քարտեզի նկարն է տեղադրել, որտեղ ընդգծել է պայթյունի վայրն ու հայահոծ թաղամասերը՝ Բուրջ Համմուդ, Հաճն, Մարաշ, Մար Միխայել, Աշրաֆիեհ և այլն: Նկարում հայկական թամամասերն առնված են կարմիր շրշանակի մեջ և այնտեղ կա մի վայր, որը կոչվում է Karantina: Ավետիքյանը նշել է, որ յդ բառը գալիս է Quarantinne բառից:

«Հենց այդ շրջանում են տեղակայվել ու երկար տարիներ ապրել ջարդերից մազապուրզ եղած տասնյակ հազարավոր հայեր, որոնց թվում նաև իմ 4 տարեկան պապիկը` Դանիել Աղան: Karantina-ում առաջին շինություններից, որոնք կառուցվել են հայերի կողմից, եղել են թիթեղյա եկեղեցին ու դպրոցը: Հետագայում, տնտեսական բարգավաճմանը զուգընթաց` հայերը Karantina-ից տեղափոխվել են մոտակա, ավելի բարեկեցիկ թաղամասեր: Ահա, թե ինչու է հայ համայնքն այդքան մոտ տեղակայված աղետի էպիկենտրոնին: Խոսելով բազմաթիվ բեյրութահայերի հետ, ակնհայտ է դառնում, որ Բեյրութում տիրում է ծայրահեղ հուսահատություն: Հույսի կորուստն ամենացավալին ու վտանգավորն է: Այո, մարդկային կյանքի կորուստը ամենածանրն է, բայց նվազ ծանր չէ մարդկանց կացարանների ու եկամուտի աղբյուրների կորուստը: Իսկ մեր հայրենակիցները դրանք մեծ մասամբ կորցրել են (ըստ որոշ հաշվարկների 40%-80%)»,- գրել է Վարուժան Ավետիքյանը: 

Վարուժան Ավետիսյան ՖԲ Գրառում

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին