Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խոսելով Արթուր Վաղարշյանի թեկնածության մասին, որն առաջադրել է ՀՀ նախագահը և ով նախորդ անգամ չի ընտրվել, ասաց․ «Երբ ԱԺ-ն որոշում է կայացնում, որոշակի սկզբունքների վրա է դա անում, եթե մենք ընտրում ենք իքս թեկնածուին, և եթե նա համապատասխանում է որոշակի ստանադարտներին, դրական արձագանք է ստանում, եթե չի համապատասխանում, ապա ես իմ որոշումը ինչպես կարող եմ փոխել։ Այսինքն՝ եթե ես քվեարկել եմ մի կերպ, ես նույն ձև էլ այսօր կքվեարկեմ, վաղն էլ։ Մի քիչ անհասականալի է նախագահի մոտեցումը, որ նույն թեկնածուին է առաջադրում՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է և այդ ընտրողը արդեն իր որոշումը կայացրել է և իր որոշման փոփոխության գործակիցներ նախագահը չի ներկայացնում»։
Ինչ վերաբերում է կառավարության կողմից առաջադրված Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը, ում հայրը «Մարտի 1-ի» գործերով է զբաղվել և «Մարտի 1-ի» զոհերի հարազատները պնդում են, որ նա չպետք է գնա Սահմանադրական դատարան, պատգամավորն ասաց, որ եթե հարցն այն է, որ հնարավոր է շահերի բախում լինի, սա քննարկելու հարց է։ «Սակայն եթե շեշտադրումն այն է, որ Ստալինյան ժամանակահատվածում հայրը պաշտոն զբաղեցնելուց հետո որդին իրավունք չունի մեր հասարակությունում տեղ ունենալ, նման շեշտադրումն անընդունելի է»,-ասաց նա։