Այսօր առավոտից լարված իրավիճակ է Ամուլսարում: Գիշերը պահնորդական խումբը հեռացրել էր բնապահպանների տնակները, ինչը առաջացրել էր վերջիններիս դժգոհությունը: Այս պահին մեծ թվով բնապահպանները հավաքվել են Ամուլսարում: Քիչ առաջ իրավիճակը լարվեց, բախումներ սկսվեցին բնապահպանների ու ոստիկանների միջև, մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել: