Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բոլոր այն մարդիկ, ովքեր Ջերմուկից չեն , բայց այս պահին իրենց հանգիստն են վայելում Ջերմուկում և կամ մարդիկ, ովքեր հեռուներից կարդում են այս գրառումը և իրենց ընկերներն ու հարազատները այս պահին Ջերմուկում են։
Ժամը 3:30-ից հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում ենք ԱՄՈՒԼՍԱՐԻ մեր պոստերը։
Մենք գնալու ենք մեր կանանց ու երեխաների հետ։
Ցանկացած սադրանք կամ բռնություն արժանանալու է կոշտ պատասխանի։
Հիշեցնենք, որ այս գիշեր Ամուլսարի պահնորդական խումբը հանել է բնապահպանների տնակները և դրանց փոխարեն դրել իրենցը: Բնապահպանները առավոտից հավաքվում են Ջերմուկում և համախմբման կոչեր են անում՝ հանուն Ամուլսաի պաշտպանության: