f

Անկախ

Այսօր պետք է բոլորս կանգնենք ու այս հարցին լուծում տրվի, թե չէ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան


Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը: Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ իրենք սկսել են հավաքվել, մեքենաներով շրջում են: Նա հավելեց, որ այս հարցն այսօր պետք է լուծվի:

«Կապ չունի՝ ով որտեղ է ապրում, պետք է ստեղծել հնարավորություն ու այսօր գալ Ամուլսար, այս երկուսուկես տարվա պայքարի հանգուցալուծումը պետք  է այսօր լինի հենց, եթե թողնենք մարդիկ այսպես քայլ առ քայլ փուլերով տանեն Ամուլսարի ճանապարհները բացելուն, ուրեմն անիմաստ էր այս երկուսուկես տարին ու այս երկրում մենք տեղ չունենք ու ամեն ինչ սխալ է:

Այսօր պետք է բոլորս կանգնենք ու այս հարցին լուծում տրվի, թե չէ ամեն օր նման սադրանքներ են ու Ամուլսարում հասունանում է արյունահեղություն, մի օր կամ մենք պետք է տանք սպանենք պահնորդներին, կամ՝ իրենք մեզ ու վերջանա: Արդեն փաստ է՝  մենք չունենք ուժեղ կառավարություն, որն ի վիճակի է լուծում տալ այս հարցին կամ ի ի վճակի է ժողովրդի որոշումը լեգիտիմացնելու»,- ասաց նա:

Բունիաթյանը հավելեց, որ եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա ինչ-որ գործառույթ վերցնել ու ոստիկանության փոխարեն մեկ գիշերվա մեջ ճանապարհները բացել, որը, ըստ պայմանագրի, պետք է ընդամենը գույք պահպաներ, իր լիազորություններից դուրս գալով, եթե այդքանն անում է ու Վայոց Ձորի ոստիկանապետը մեզ ասում է՝ իրավունք չունեն խանգարեն իրենց, ուրեմն ժողովուրդն ավելի մեծ իրավունքներ ունի ու ժողովրդով պետք է լուծենք այս հարցը՝ առանց սադրանքների, առանց բռնության, ուղղակի ժողովրդի շատությամբ ու համառությամբ պետք է լուծենք այս հարցը:

«Այն, որ Ամուլսարը պետք է սար մնա, դա չի քննարկվում, հիմա պետք է զսպենք այս սադրանքները ու վերջ տանք սրան»,- ասաց նա:

Ամուլսար Շիրակ Բունիաթյան ՖԲ Գրառում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին