Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը վերջերս կորոնավիրուսով էր վարակվել, հայտարարել է, որ բոլոր մարդիկ վաղ թե ուշ ստիպված կլինեն COVID-19- ով հիվանդանալ: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Folha de Sao Paulo պորտալին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես ռիսկային խմբում եմ, հետևաբար, ես երբեք անփույթ չեմ եղել, ես գիտեի, որ մի օր կվարակվեմ, ցավոք սրտի, կարծում եմ, որ ձեզանից գրեթե բոլորը մի օր վարակվելու են», - հայտարարել է նախագահը:
Չնայած կորոնավիրուսով վարակմանը՝ Բոլսոնարուն, որն ավելի վաղ կորոնավիրուսը «փոքր գրիպ» էր անվանում, շարունակում է թերագնահատել հիվանդությունը: Նա պարբերաբար հայտարարում էր այն մասին, որ բիզնեսի հետ կապված սահմանափակումների կորուստներն ավելի կործանարար կլինեն, քան հիվանդության կորուստները:
Ավելի վաղ Բոլսոնարուն հայտնել էր, որ թոքերում կորոնավիրուսով վարակվելուց հետո սնկային վարակ է հայտնաբերվել: