Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք ավելորդ քաշ ավելի արագ են հավաքում, եթե քիչ սոցիալական կապեր ունենան։ Համապատասխան եզրահանգման եկել են Կանադայում Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS One միջազգային գիտական ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ փորձագետները վերլուծել են 28.238 մարդու սոցիալական շփումները և նրանց կապը մարմնի քաշի, իրանի և ընդհանուր ճարպակալման հետ:
Պարզվել է, որ միայնակ կանայք, օրինակ՝ չամուսնացածները, այրիները և ամուսնալուծվածները, որոնք միայնակ են ապրում և ուրիշների հետ քիչ են շփվում, միջին հաշվով, ավելի լայնիրան են:
Տղամարդկանց շրջանում նկատվում է հակառակ օրինաչափությունը։ Ամուսնացած և շատ սոցիալական շփումներ ունեցող տղամարդիկ, որպես կանոն, ավելի շատ են հակված ճարպակալման, քան միայնակները: