f

Անկախ

Պատրաստ եմ հակաճգնաժամային լուծումների համար դիմել միջազգային կազմակերպությունների և ծախսերը վերցնել ինձ վրա. Ծառուկյան


Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել հյուրանոցային բիզնեսի մեծ խումբ սեփականատերերի և կառավարիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Հանդիպումների օրակարգը Հայաստանում հյուրանոցային բիզնեսի ծայրահեղ ծանր վիճակն է։ Ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ արդեն իսկ կրած զգալի կորուստների և տեսանելի հեռանկարի բացակայության պատճառով ոլորտը կանգնած է սնանկացման եզրին։ Շատերը գտնվում են վարկային բեռի տակ, և եկամուտների բացակայությունը նրանց դրել է անելանելի վիճակում։

Այս պայմաններում պետությունը չի առաջարկում քիչ թե շատ խելամիտ ծրագիր՝ ներքին տուրիզմի, ներքին ռեսուրսների հաշվին որոշակի աջակցության համար։

Հայաստանում համաճարակի մտահոգիչ ցուցանիշները մեր երկիրը դարձրել են օտարերկրյա տուրիստների, զբոսաշրջիկների համար փակ պետություն։ Առայժմ չի նշմարվում օդային և ցամաքային հաղորդակցության վերականգնման հեռանկարը։ Կարևորելով հանդերձ հակահամաճարակային միջոցառումները, բարձր պահելով անվտանգության մակարդակը՝ պետք է այնուհանդերձ սկսել աշխատել գոնե օգոստոսի կեսից զբոսաշրջիկների որոշակի քանակի մուտքը հնարավոր դարձնելու ուղղությամբ, քանի որ տուրիստական ենթակառուցվածքների աշխատանքը երկրում թույլատրված է, և ԱՊՀ տարածքից, հատկապես Ռուսատստանից զբոսաշրջիկների մուտքը կարող է էապես աշխուժացնել ոլորտում ներգրավված բիզնեսը։

Ոլորտի ներկայացուցիչները ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանին խնդրել են՝ համատեղ աշխատել լուծումների և առաջարկների շուրջ, այս դժվար պայմաններում գտնել ելքեր, որոնք գոնե կմեղմեն ռիսկերը։

«Խորապես կիսում եմ ձեր մտահոգությունները, տեղյակ եմ խնդրին բավական խորը, թեև Ձեր նշած մտահոգությունների մեջ կային այնպիսիք, որոնք ինձ համար նորություն էին։ Պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններով օգտակար լինել գրագետ առաջարկների մշակման և լուծումներ գտնելու հարցում։ Պատրաստ եմ հակաճգնաժամային լուծումների մշակման համար դիմել միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների, կազմակերպությունների, և դրա հետ կապված բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա։ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։

Կայացվել է որոշում՝ նման հանդիպումները դարձնել պարբերական»,- ասված է հայտարարության մեջ։

Գագիկ Ծառուկյան ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին