f

Անկախ

Սահմանապահ բնակավայրերի բնակիչներին տրվող արտոնությունները կերկարաձգվեն ևս 3 տարով. նոր նախաձեռնություն «Իմ քայլից»


Առաջարկում ենք ևս 3 տարով երկարացնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին տրվող մի շարք արտոնություններ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ նախագծի հեղինակերն են ինքն ու «Իմ քայլը» խմբակցությունից Սիփան Փաշինյանը:

Առաջարկվում է շուրջ 36 բնակավայրերի համար պետությունը 50 տոկոսի չափով փոխհատուցի էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի ծախսը:

Բացի այդ, առաջարկվում է, որ ահմանապահ բնակավայրերի դպրոցների բոլոր աշակերտներին դասագրքերը տրվեն անվճար կամ 50 տոկոս զեղչով:

«Բացի այդ, օրենի ուժով ամրագրում ենք, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետեւանքով վնասված տները պետությունն ամբողջությամբ կվերականգնի: Բնականաբար, խոսքը այն տների մասին է, որտեղ մարդիկ են ապրում: Նաեւ օրենքով ամրագրում ենք, որ եթե ռազմական գործողությունների հետեւանքով կվնասվեն, կսատկեն կենդանիները, ապա պետությունն այս դեպքում եւս կտրամադրի փոխհատուցում: Նախագծով առաջարկվում է եւս երեք տարով՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից ու գույքահարկից:

Եթե հակառակորդի գործողությունների հետեւանքով սահմանապահ բնակավայրերի բնակիչը կվիրավորվի եւ ձեռք կբերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը կլինի ոչ միայն անվճար, այլեւ այդ անձը կստանա 1-3 մլն դրամ գումար՝ կապված հաշմանդամության կարգից: Իսկ եթե ունենանք զոհ, ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար, ինչպես նաեւ  պետությունը կփոխհտուցի թաղման ու գերեզմանի ծախսերը: Աստած տա, այս վեփրջին դրույթները երբեւէ չկիրառվեն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ խոսքը 4 մարզերի սահմանապահ համայնքների մասին է՝ Արարատի, Գեղարքունիքի, վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի:

Նա հավելեց, որ բացի այս փոփոխությունները տարբերակներ են փնտրում սահմանամերձ գյուղերի ուսանողների վարձերը, մանկապարտեզների վարձերը ամբողջությամբ փոխհատուցելու համար:

Սիսակ Գաբրիելյան Իմ քայլը

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին