f

Անկախ

Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020-ի առաջին կիսամյակի գործունեությունը


Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 16-23-ն աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակում իրականացված գործունեության և հիմնական միջոցառումների վերաբերյալ  հաշվետվությունները:

Ծառայության բոլոր բաժինների ղեկավարները զեկուցել են կատարողական վարույթների շրջանակում արված աշխատանքների արդյունքները, բաժիններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված համալիր գործողությունները։ Մասնավորապես՝ հատուկ ուշադրություն է դարձվել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կատարողական վարույթների ընթացքը, արդյունքները, ինչպես նաև համավարակի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումները:

Արձանագրվել է, որ մարտի 16-ից հետո ավելացել է քաղաքացիների կողմից Ծառայությանն ուղղված էլեկտրոնային/առցանց դիմումների թիվը՝ կազմելով 3432:

Արտակարգ դրության ընթացքում ավելացել են նաև Ծառայության «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերը: Ընթացք է տրվել շուրջ 21142 հեռախոսազանգի, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 11695 զանգով։

Կասեցվել են հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության 92.994 և ՏԻՄ-երի 8893 անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթների շրջանակում կատարվող գործողությունները, ինչի կապակցությամբ պարտապանների դրամական միջոցների և գույքի վրա արգելանքներ չեն դրվել, բռնագանձումներ չեն կատարվել: Զեկուցվել է, որ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ նշված վարույթներն արտակարգ դրությունը վերացնելուց հետո վերսկսելու համար։

Արգելանք և բռնագանձում չի կիրառվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտի 16-ից հետո պետական բյուջեից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ։

Ընդհանուր առմամբ զեկուցվել է, որ հաշվետու ժամակահատվածում Ծառայության կողմից ընթացք է տրվել 698636 կատարողական վարույթի, ինչը 92566-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Խորհրդակցություն-քննարկումների ժամանակ ներկայացվել են նաև Ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առկա խնդիրները, քննարկվել են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու արդյունավետության բաձրացմանն ուղղված աշխատանքներն ու ծրագրերը, անհապաղ և միջնաժամկետն կտրվածքով շտկման ենթակա բացթողումներն ու թերությունները։

Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցվել է նաև Ծառայության ՏՏ ոլորտի զարգացման, հարկադիր կատարման օրենսդրության բարելավման, միջազգային համագործակցության ամրապնդման, Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները՝ գույքագրվել են առկա խնդիրները, իսկ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ Ծառայության բնականոն գործունեության արդյունավետությունն ու մատուցվող ծառայությունների որակն ապահովելու համար:

Ծառայության 2020 թվականին 1-ին կիսամյակի հաշվետվությունն այստեղ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին