f

Անկախ

Միջազգային մամուլն արձագանքել է ՄԻԵԴ-ի որոշմանը Գագիկ Խաչատրյանի գործով


Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել,որում  անդրադառնում է միջազգային մամուլի արձագանքին Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ՄԻԵԴ որոշմանը.

«Սույն թվականի հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց իր որոշումը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասին։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությանն ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների մասնակցությամբ։

Այս որոշումը լայն արձագանք գտավ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մամուլում։

Այսպես, ուշագրավ է Yahoo Financе-ի արձագանքը։ Այն, մասնավորապես, նշել է, որ 64-ամյա գործիչը Գագիկ Խաչատրյանը, որն ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի և որի չկատարումը և կատարման հապաղումը ըստ փաստաբանական խմբի լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Պարբերականը մեջբերել է Խաչատրյանի փաստաբանական խմբի այն դիտարկումը, որ ՀՀ բոլոր ատյաններում հարցը հետևողականորեն անտեսվել է՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար՝ համարժեք բուժում ստանալու իրավունքից։

Asian Spactator-ը մեջբերել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքը, որում մասնավորապես ասվում է, «Ցավալի է, որ նույնիսկ ՀՀ քաղաքացու կյանքին և առողջության բացահայտ սպառնալիքի առկայության պայմաններում, ստիպված են ապահովել բուժման իրավունքի իրականացումը ՄԻԵԴ-ի պահանջով»։

Morningstar-ը նշում է, որ 2018 թվականից հետո Հայաստանում մի շարք քրեական գործեր են հարուցվել նախկին քաղաքական գործիչների, ներառյալ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ, ինչպես նաև ներկա խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Չնայած հետաքննությունների և քրեական գործերի առատությանը՝ չկա ուժի մեջ մտած դատական ակտ որևէ, այսպես կոչված, հնչեղ գործերից գեթ մեկով։ Փոխարենը, երկիրը հայտնվել է դառը քննարկումների խառնաշփոթում՝ հղի ներքին կայունության վերաբերյալ անբարենպաստ ընկալման ձևավորման ռիսկերով»։

ՄԻԵԴ Գագիկ Խաչատրյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին