f

Անկախ

ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Լիլիթ Մակունց


ԱՄՆ պետքարտուղարության 2021թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Արցախի ականազերծման ծրագրի հաստատմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 23-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունվել է Ջեքի Սփիրի հեղինակած երկկուսակցական լրացումը /ընդունվել է այլ լրացումների հետ միասին փաթեթով (en-bloc)/, որտեղ նշվում է Արցախում ականազերծման համար 1,4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով պետքարտուղարության 2021թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` նշելով Լեռնային Ղարաբաղը:

Օրինագիծն ըստ ընթացակարգի, պետք է հաստատվի նաև Սենատում և ներկայացվի նախագահի ստորագրմանը` օրենքի ուժ ստանալու նպատակով:

Հարկ ենք համարում նշել, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման դադարեցման մասին կայացրած որոշումից հետո, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տարել Կոնգրեսում և վարչակազմում` համապատասխան ֆինանսավորումը շարունակելու ուղղությամբ:

Հատուկ շնորհակալություն ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի մեր գործընկերներին՝ հետևողական աշխատանքի համար»:

Լիլիթ Մակունց ՖԲ Գրառում

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին