f

Անկախ

Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ


2020թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 342 հոդված, որոնցից 4-ը եղել է բացասական, 6-ը՝ դրական, 332-ը՝ չեզոք։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։
Սահմանային լարվածության Ֆոնին մամուլում նշվում է, որ Փաշինյանն ու Մնացականյանը դեռ չեն կարողանում Հայաստանի շահերից բխող որեւէ միջազգային արձագանք ապահովել։ Վերլուծության մեջ նաև ասվում է. «Կրակը դադարեցնելու միջազգայինների կոչերն անատամ ու թույլ են, Հայաստանի տարածքի ռմբակոծումն ուղիղ չի քննադատվում, Ռուսաստանը հերթապահ հայտարարություններ է անում, Վրաստանը միացավ հակահայկական հայտարարության, ժողովրդավարության փարոս եւ Արմեն Գրիգորյանի ու Զոհրաբ Մնացականյանի երազանքների կազմակերպության` ԵՄ հանձնակատար Ժոզեֆ Բորելը բավարարվեց անիմաստ թվիթերյան գրառմամբ»:
Դիտարկմանը, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ մշտապես միջազգային գործընկերների հետ կապի մեջ են, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասել է, որ դա դեռ չի նշանակում խնդրի լուծում։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պլանավորել էր խորհրդի նիստ անցկացնել, որը տեղի չի ունեցել։ Քաղաքագետը կարծում է՝ նիստի չկայացման պատճառները շատ են, բայց, ըստ նրա, այդ ամենի հիմքը դրվել է 2018 թվականին, երբ ձերբակալվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Արսեն Խառատյանն էլ, անդրադառնալով թեմային, նշել է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, գյուղերը ՀՀ տարածքում՝ ուղարկելով հրթիռներ, ռումբեր։
Այնինչ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին։ Նա հիշեցրել է նախօրեին ԱԳ նախարարի անդրադարձը, որտեղ Զոհրաբ Մնացականյանը հստակ նշել էր, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղ գործընթացին։
Անդրադառնալով ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը` մամուլը գրել է. «Հանդիպման շեմին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը տարածել էր կոշտ եւ որեւէ փոխզիջում բացառող հայտարարություն, փաստորեն հարվածելով դրանից հետո համանախագահների հետ բանակցության պատրաստվող արտգործնախարարին եւ միաժամանակ ստեղծելով Հայաստանի համար կոշտ դիրքորոշման պատեհ հնարավորություն, որից էլ հիանալի օգտվեց Զոհրաբ Մնացականյանը»:

Զոհրաբ Մնացականյան Մեդիա պաշտպան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին