f

Անկախ

Հնարավորություն կա Սենատի կողմից հակահայկական բանաձևի ընդունումը կանխելու. քաղաքագետ


«Պատմության ամենահակահայկական բանաձևը ԱՄՆ կոնգրեսում»․ իր ֆեյսբուքյան էջում նման վերտառությամբ գրառում այսօր կատարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021 թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում՝ այսպիսի խայտառակ ձեւակերպմամբ.

«...պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահնվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր:

Թեմայի վերաբերյալ քաղաքագետն Անկախ-ին հավելյալ պարզաբանումներ է ներկայացրել։

-Պարոն Սարգսյան, ի՞նչ է այս բանաձևը ենթադրում պրակտիկ դաշտում։

-Եթե այս բանաձևն ընդունվի նաև Սենատում, ապա սա իսկապես շատ լուրջ է, որովհետև մենք գործ ունենք մի բանաձևի հետ, որը կարող է դառնալ և՛ քաղաքական և թե՛ իրավական առումով նախադեպ։ Իսկ այդ ճանապարհին մենք լուրջ պրոբլեմներ ենք ունենալու։ Այդ բանաձևում այնպիսի ձևակերպումներ են տեղ գտել, որոնք իսկապես խնդրահարույց են։ Բացի այդ, բանաձևում հավասարության նշան է դրված մյուս հակամարտությունների հետ, ինչը մեզ համար նույնպես լավ չէ։

-Ո՞վ է կանգնած այս բանաձևի հետևում։ Դուք նաև չբացառեցիք, որ բանաձևի տեքստն անգամ կարող է ադրբեջանցիների կողմից մշակված լինել։ Ինչու՞ եք այդպես կարծում։

-Բնականաբար այս բանաձևի հետում կանգնած են ադրբեջանական լոբբիստական փողերը։ Ինչ վերաբերում է տեքստին, ապա եթե հետևենք Ադրբեջանի կողմից նման թեմաների վերաբերյալ ներկայացվող բառերին, խոսքերին, ձևակերպումների կիրառությանը, ապա լրիվ նույն ձևակերպումներն են, ինչն էլ վկայում է, որ միգուցե հենց Ադրբեջանն էլ այս տեքստն ուղարկել է Սենատ։

-Ի՞նչ կարող էին անել մեր լոբբիստները, որ չեն արել և ի՞նչ կարող են անել Սենատի կողմից ընդունելը կանխելու համար։

-Ես կարծում եմ, որ այստեղ այդքան մեր լոբբիստների խնդիրը չի։ Նույն Սենատում մենք ունենք նաև պրոհայկական բանաձևեր, որոնք դեռևս քննարկումների, լսումների փուլում են, և շատ հնարավոր է, որ ընդունվեն։ Խոսքը վերաբերում է Արցախին օգնության տրամադրմանը, Ադրբեջանին օգնություն չտրամադրելուն և այլն։ Ինչ վերաբերում է այս բանաձևին, ապա այստեղ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ադրբեջանցիներն ու թուրքերն աշխատել են համատեղ, հետևաբար մեր կողմից պետք է հակընդդեմ աշխատանք տարվի։ Այստեղ խոսքը մեր իշխանությունների մասին է։ Ամենակարևորը խորհրդարանական դիվանագիտությունն է։ Եթե իշխանությունն իր բոլոր ջանքերը ներդնի, կարծում եմ՝ հնարավորություն կա Սենատի կողմից ընդունումը կանխելու։

-Արդյո՞ք սա վաղուց նախապատրաստված գործընթաց էր և արդյո՞ք վերջին զարգացումները (հայ-ադրբեջանական սահմանագոտու լարվածություն, միջազգային կառույցների կողմից հայտարարություններ և այլն) նպաստել են, որպեսզի այս ամենը զարգանա հենց հիմա։

-Չեմ բացառում, որ նպաստած լինեն, նամանավանդ, որ այդ զարգացումների վերաբերյալ քննարկումն ԱՄՆ-ում կար։ Ամեն դեպքում բանաձևը շրջանառության մեջ շատ ավելի վաղ էր դրվել։ Մեծ հաշվով վերջին իրադարձությունների հետ կապ ունի, մյուս կողմից էլ՝ չունի։

ԱՄՆ Սենատ հակահայկական բանաձև Սուրեն Սարգսյան խմբագրի ընտրանի Արցախ

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին