f

Անկախ

«Ավրորայի» #AraratChallenge շարժումը դարձավ մեկ տարեկան


2020 թ. հուլիսի 19-ին #AraratChallenge շարժումը դարձավ մեկ տարեկան։ Այն մեկնարկեց մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարձունքում տեղի ունեցած խորհրդանշական արարողությամբ։ #AraratChallenge շարժումը համաշխարհային հանգանակության նախագիծ է, որն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական շարժման ազդեցությունը Հայաստանում։ 

Այն նպատակ ունի աշխարհով մեկ միավորելու առնվազն 1,500,000 նվիրատուի եւ արդեն իսկ միացել են հազարավոր մարդիկ։ Ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունից փրկված որբերն են նոր կյանք սկսելու հնարավորություն ստացել, այդպես էլ #AraratChallenge շարժումն է բացառիկ հնարավորություն տալիս բոլորին միանալու մեզ եւ երկրորդ հնարավորություն ընձեռելու դրա կարիքն ամենից ավելի ունեցողներին։ Շարժումը նպատակ ունի Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,500,000 անմեղ նահատակների հավերժ հիշատակին աշխարհով մեկ միավորելու առնվազն 1,500,000 նվիրատուի  արդեն միացել է ավելի քան 24,000 մարդ՝ հանգանակելով ավելի քան 180,000 ԱՄՆ դոլար։

Հայաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո #AraratChallenge շարժումը 2019 թ. հուլիսից սկսված հանգանակությունից 120.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ օգնելու առաջնագծում պայքարող Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին թոքերի արհեստական օդափոխության սարքերով: Երկրորդ փուլից հետո ստացվող նվիրատվություններն ուղղորդվելու են Հայաստանում մարդասիրական տարբեր ծրագրերի՝ ընտրելով տարեկան հիմունքով։ 

«Մենք շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում են, հատկապես նրանց, ովքեր պատրաստակամ են պարբերական նվիրատվությունների, ինչն «Ավրորային» թույլ է տալիս Հայաստանում պայքարելու կորոնավիրուսի դեմ եւ շարունակելու շոշափելի ներգործություն ունենալ մարդկանց կյանքում։ #AraratChallenge շարժումը ոչ միայն ձեր երախտագիտությունը գործով արտահայտելու հիանալի միջոց է, այլեւ իսկապես համընդհանուր մի շարժում, որը միավորում է բոլոր ոլորտների մարդկանց։ Միայն միասնաբար կարող ենք դիմագրավել մարդասիրական մեծ մարտահրավերները, ուստի հուսով ենք, որ հարյուր հազարավոր  աջակիցներ դեռ կմիանան մեզ»,-ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ 

#AraratChallenge շարժումն «Ավրորա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնություններից է: Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը:  Ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբ երեխաներն ստացան նոր կյանք սկսելու հնարավորություն, այսօր էլ #AraratChallenge նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Տեսաուղերձով դրամահավաքի արշավը նախատեսում է մեծացնել Հայաստանում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներգործությունն ու շրջանակը՝ աղքատության դեմ պայքարի, առողջապահության բարելավման ու կարիքավորներին կրթություն տալու ոլորտներում։

«Անսահման է երախտագիտությունս բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատում են մեր առաքելությանը եւ հնարավոր են դարձնում այն: Չնայած կորոնավիրուսի բռնկմանը, չնայած բոլոր դժվարություններին, այս տարին զարմանալի տարի էր #AraratChallenge շարժման համար, որը ցույց տվեց, որ երբ խոսքը գնում է մարդկային կյանքի մասին, յուրաքանչյուր դոլար կարեւոր է դառնում։ Պարբերական նվիրատվություն կատարող մարդկանց անգնահատելի աջակցությունն ապահովում է #AraratChallenge շարժման կայունությունը եւ օգնում է մեզ փոխելու մարդկանց կյանքը Հայաստանում: Որպես Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ՝ ստացածը վերադարձնելու ավելի լավ միջոց իսկապես չկա, քան սա, եւ մենք բոլորին կոչ ենք անում նոր փուլում եւս պարբերականորեն աջակցել #AraratChallenge շարժմանը», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: 

Այսօր «Ավրորան» հաստատակամորեն շարունակում է իր ջանքերը եւ մտնում հանգանակության նոր փուլ, որն ուղղվելու է Հայաստանում մարդասիրական կարիքներին։ Միացեք #AraratChallenge շարժմանը, տարածեք ձեր սեփական տեսաուղերձը եւ նվիրաբերեք առնվազն ամսական 1 դոլար՝ աջակցելով «Ավրորային» շարունակելու իր առաքելությունը:

Ավրորա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին