f

Անկախ

ՀՔԾ-ն յուրացրել է հարկային տեսչության լիազորությունները. Սամվել Մայրապետյան


2020 թվականի հուլիսի 17-ին արդեն ավանդույթ դարձած կերպով ԶԼՄ-ներից տեղեկացա ՀՔԾ-ի կողմից իմ մեղադրանքը կրկին լրացնելու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա նախորդ լրացման շարունակությունը հանդիսացող` իմ կողմից իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ  հեքիաթի շարունակությունն է և, ինչպես միշտ, որևէ աղերս չունի իրականության հետ:

ՀՔԾ-ի այս զավեշտալի գործողությունները իրականում ունեն շատ պարզ նպատակ, որի մասին ուզում եմ լուսաբանել հանրությանը:

Ինչպես գիտեք, դեռևս 2018 թվականին ՀՔԾ-ն ինձ մեղադրանք էր առաջադրել խոշոր չափերի կաշառք ստանալուն իբր օժանդակելու մասին: Այդ մեղադրանքը առաջադրելուց շատ կարճ ժամանակ անց ինձ պատկանող ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրվել էր կալանք, որը գործում է առ այսօր: Այդ անօրինական որոշումը իմ կողմից բողոքարկվել էր դատական կարգով, ինչի արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել էր վերջնական որոշում, որում միանշանակ արձանագրել էր իմ իրավունքների խախտումը և փաստացի պարտավորեցրել ՀՔԾ-ին վերացնել այն: Չնայած հանգամանքին, որ որոշումը կայացվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, այն կողմերին ուղարկվել էր շուրջ վեց ամիս անց՝ 2020 թվականի հունիսի 24-ին:

Եվ ահա, պարզապես նրա համար, որ չկատարեն Վճռաբեկ դատարանի որոշումը, ՀՔԾ-ն հունիսի 25-ից, այսինքն` հաջորդ իսկ օրվանից սկսեց շատ արագ ինձ մեղադրել այժմ արդեն 2004-ից 2014 թվականներին հարկեր չվճարելու մեջ` հնչեցնելով ոչ միայն իրականությունից, այլ նաև տրամաբանությունից և բանականությունից հեռու “մեծ թվեր”: Արդեն ավելորդ եմ համարում ասել, որ բոլոր ներկայացված կազմակերպությունները բազմաթիվ անգամներ ստուգվել են,  վերստուգվել են հարկային մարմինների կողմից թե՛ նախորդ և թե՛ գործող իշխանությունների օրոք, նաև նույն ՀՔԾ-ի միջնորդությամբ: Արդյունքում ոչ մի խոշոր խախտում որևէ դեպքով չի արձանագրվել: Ինչպես տեսնում եք, փաստերն ու իրականությունը ամենևին չեն խանգարում ՀՔԾ-ին “ստեղծագործել”:

Ուղղակի հասկանալի չէ, թե ինչո՛ւ են կանգ առել ընդհամենը 35 միլիարդ գումարի վրա. նույն տրամաբանությամբ կարելի էր հնչեցնել 35 տրիլիոն կամ 35 սիքսիլիոն, միևնույնն է դրանից ոչինչ չէր փոխվի:

Այս ամենից կա ընդհամենը երկու հետևություն. առաջինը պետք է անեն Հայաստանում ձեռնարկատիրական ցանկացած գործունեություն իրականացրած, իրականացնող և նման ցանկություն ունեցող բոլոր անձինք և կազմակերպությունները: Այն է՝ անկախ ձեր կողմից իրականացվող գործունեության օրինականությունից և այդ օրինականությունը հաստատող բազմաթիվ փաստերից՝ ցանկացած պահի ՀՔԾ-ն կարող է ձեզ մեղադրել հարկ չվճարելու մեջ և հնչեցնել այդ պահին իրենց հարմար, ցանկացած չափի  իբր չվճարված հարկի մասին: Փաստորեն, ՀՔԾ-ն չունենալով որևէ մասնագիտական ունակություններ այդ ասպարեզում՝ իրեն է վերապահում հարկային մարմինների լիազորություններ՝ միևնույն ժամանակ լիովին անտեսելով այդ մասնագիտացված պետական կառույցի բազմաթիվ արձանագրություններ: Երկրորդ հետևությունը պետք է անեն այդ անօրինական գործողությունները կատարող ՀՔԾ աշխատակիցները: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ճշմարտությունը վերջիվերջո հաստատվում է թե՛ ներպետական և թե՛ միջազգային դատական ատյաններում և բոլոր անօրինական գործողությունների համար ի վերջո վրա է հասնելու քրեական պատասխանատվությունը:

Սամվել Մայրապետյան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին