f

Անկախ

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների ֆոնին հայտնի վերլուծաբանի հետաքրքիր գրառումը


Իսրայելցի վերլուծաբան և այդ երկրի վարչապետի նախկին խորհրդական Էյդի Քոհենն իր թուիթերյան էջում արաբերեն լեզվով հետաքրքիր գրառում է կատարել:

Քոհենը գրում է. «Ով իրանցիներ, ազատախոհ պարսիկներ, եթե ձեր հեղափոխությունն աճել ու ընդլայնվել է և դուք շարունակում եք ցույցեր անել....ամերիկյան ղեկավարությունը ձեզ հետ է և պատրաստ է շարժելու (Պարսից) ծոցում ու Կասպյանում գտնվող իր ռազմական ինքնաթիռները մինչև 79 թվականին իշխանության եկած սև ագռավ մոլլաների կործանումը: Այս առիթը չի կրկնվելու»:

Հիշյալ հայտարարությունը կարող էր թուիթերյան պարզ գրառում համարվել, եթե դրա հեղինակը չլիներ Էյդի Քոհենը, որին համարում են Իսրայելի անվտանգության ծառայությունների ոչ-պաշտոնական խոսնակը:

Թեև Էյդի Քոհենի ոչ բոլոր կանխատեսումներն են իրականություն դառնում, սակայն չպիտի մոռանալ որ հուլիսի սկզբին Իրանի Նաթանզում գտնվող միջուկային կառույցների դեմ հարձակումից մեկ օր առաջ Քոհենը թուիթերյան մի գրառման մեջ արդեն տեղեկացրել էր այդ հարձակման մասին:

Էյդի Քոհենի գրառումը հատկապես ուշագրավ կարող է համարվել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի զարգացումների ֆոնին:

Օրեր առաջ Բաքվում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ հակահայկական կարգախոսների կողքին հնչեցվել են հակաիրանական ու հակառուսական կարգախոսներ:

Դրան զուգահեռ ակտիվացել են պանթուրքիստական խմբերը: Հիշյալ խմբերը վերջին օրերին այսպես կոչված «հարավային» Ադրբեջանի իրենց հայրենակիցներին կոչ էին արել մասնակցել հինգշաբթի օրն Իրանի հյուսիս-արևմտյան մի շարք քաղաքներում ու նաև Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց նախատեսված ցույցերին ու հանրահավաքներին, որոնց նպատակն էր դատապարտել այսպես կոչված «հայկական ագրեսիան»: Ինչպես կարելի էր կռահել կոչը որևէ ընդառաջում չգտավ:

Էյդի Քոհենն իր գրառման մեջ ակնարկ է կատարում ինչ-որ ցույցերի ու նաև «Կասպյան»-ից թռչող ինքնաթիռներին:

Նաթանզի միջուկային կառույցների դեմ հարձակման մասին իր գրառման մեջ էլ Էյդի Քոհենը նշել էր, որ հարձակումը կատարվել է (Պարսից) ծոցի մի երկրում վառելիք ստացած իսրայելյան ինքնաթիռների միջոցով: Նույն ժամանակ իրանական շրջանակներում լուրջ քննարկման թեմա դարձավ այն հարցը, որ հիշյալ հարձակումն իրականացվել է իսրայելյան «Էֆ 35» տեսակի ռազմական ինքնաթիռների միջոցով, որոնք հիմք ընդունելով ռուսական ռադարների կատարած արձանագրումներն իրենց գործողությունն իրականացրել են օգտվելով Ադրբեջանի օդային տարածքից, ինչը հերքվեց Ադրբեջանի կողմից:

Արդյոք որևէ տրամաբանական կապ կարելի՞ է գտնել Էյդի Քոհենի վերջին գրառման և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման միջև: Արդյոք այն ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին կարո՞ղ է տարածաշրջանում իրականացվող մեկ այլ մեծ նախագծի նախաբանը լինել:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Իրան Իսրայել Հայ-ադրբեջանական պետական սահման ԱՄՆ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին