f

Անկախ

Նախարարությունը կհամագործակցի հայաստանյան 5 ԲՈՒՀ-երի հետ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ


«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և կառուցվածքային փոփոխություն՝ սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նպատակով: Խոսքը, մասնավորապես, սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ստեղծման մասին է, որը պետք է գործի՝ ի դեմս ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակների և տարածքային մարմինների: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ոլորտում բարեփոխումների համար կարևոր նախադրյալ և առաջնահերթություն ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրումը գործնական քայլ է այդ ուղղությամբ»,- այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցիալական աշխատանքի, հոգեբանության, սոցիալական ու հատուկ մանկավարժության տարբեր գծերով մասնագետների ուսուցում իրականացնող կրթական 5 հաստատությունների միջև հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունից հետո ԱՍՀՆ համապատասխան գրասենյակները կիրականացնեն նաև սոցիալական կարիքի գնահատումը՝ ի տարբերություն այս պահին գործող համակարգի, երբ այդ գործառույթն իրականացնում են ՏԻՄ մարմինները:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում սոցիալական կարիքի գնահատման գործառույթ իրականացնող և այդ ոլորտում աշխատող անձաց ավելի քան 85 %-ը չունեն մասնագիտական կրթություն: Մինչդեռ տարիներ շարունակ Հայաստանի համալսարանները և մեր ունեցած կրթական համակարգը ապահովում են այդ մասնագետների առկայությունը երկրում, որից մենք, պարզապես, չենք օգտվել: Այլ կերպ ես սա կանվանեի անգործություն»,- ասել է նախարարը և նշել, որ մարդկանց կյանքում փոփոխություն բերելու համար պետությունը պետք է օգտվի այդ հնարավորությունից: 

Նշենք, որ հուշագրի նպատակն է նպաստել գիտագործնական բնագավառների համակողմանի զարգացմանը, ինչպես նաև՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթություն ստացած մասնագետների առաջնահերթ ներգրավման միջոցով:

Ըստ պայմանավորվածության՝ հուշագրի ստորագրումից հետո երեք ամիսների  ընթացքում ուսումնական հաստատությունները կուսումնասիրեն նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջանավարտների ցանկերը՝ նախարարությանը ներկայացնելով այդ մասնագետների ներկայիս տեղաբաշխվածության և ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում աշխատելու պատրաստակամության և հնարավորության մասին տեղեկություններ:

Նախարարությունն իր հերթին պարտավորվում է շրջանավարտների մասին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունների հիման վրա ընտրել անհրաժեշտ թվով թեկնածուներ, նրանց համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում  սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ, իսկ դրանք հաջող ավարտած կադրերին առաջնահերթության կարգով դիտարկել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տարբեր մակարդակների և տարածքների կառույցներում աշխատանքի համար: Բացի այդ, մասնագիտական  ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա նախարարությունն ամեն տարի իր համակարգում գործող սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում կկազմակերպի վերջիններիս՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով սովորող ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները, ինչպես նաև պարբերաբար մասնագիտական ուսումնական հաստատությունների սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով շրջանավարտների միջոցով կհամալրի  ոլորտում առկա թափուր աշխատատեղերը:

Նշենք, որ հուշագրի ստորագրմանը մասնակցել են «Երևանի պետական համալսարանի» ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի» պրոռեկտոր  Ա. Երեմյանը, «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Ե. Սերոբյանը, «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Ս․Թումանյանը, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Ս. Սեդրակյանը:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Զարուհի Բաթոյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին