Հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե հայկական կողմը քանի՞ անօդաչու թռչող սարք է խոցել։
«Վաղն ավելի ստույգ վաղը կասեմ։ Ամսի 12-ից սկսած՝ մինչեւ այսօր ներառյալ, թիվը մոտենում է 10-ին»,- ասաց Հովհաննիսյանը։