Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի վրա «կանխամտածված հարձակման» մեջ՝ խոստանալով Բաքվին Անկարայի աջակցությունը: «Թուրքիան վճռասկանորեն դատապարտում է Հայաստանի հարձակումները բարեկամական եւ եղբայրական Ադրբեջանի դեմ»,- ասել է նա, հաղորդում է Anadolu-ն:
Շարունակելով անհեթեթ մեղադրանքների շարքը՝ Էրդողանը նշել է, թե «այս հարձակումը մի իրադարձություն է, որը դուրս է գալիս Հայաստանի շրջանակներից»: «Նպատակը Լեռնային Ղարաբաղում կարգավորմանը խոչընդոտելն է, ինչպես նաեւ բախումների նոր օջախներ ստեղծելը»,- հայտարարել է նա: