Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանի գիտնականները թվարկել են կորոնավիրուսի բոլոր ախտանշանները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում: Գրում է Gazetaru-ն:
Նրանց եզրակացությունների համաձայն, COVID-19-ը շնչառական ուղիներից բացի, այլ օրգանների վրա ևս ազդում է:
Այսպիսով, կորոնավիրուսը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների՝ թրոմբների առաջացում, սրտամկանի դիսֆունկցիա և առիթմիա, երիկամների սուր վնասում, ստամոքս-աղիքային ախտանիշներ, ինչպես նաև նյարդաբանական և այլ խանգարումներ:
Վերջին ախտանշանը դիտվում է հիվանդների ավելի քան մոտ մեկ երրորդի մոտ: