f

Անկախ

«Մի բան ասում ենք, հակառակն անում»․ կրթության փորձագետ


Ինչպե՞ս կանդրադառնա աշակերտների սովորելու մոտիվացիայի վրա անբավարար գնահատական հասկացության և  նույն դասարանում մնալու հնարավորության վերացումը, արդյո՞ք ճիշտ է 1-5-րդ դասարանում գնահատականներ չնշանակելը։ Հանրային քննարկման փուլում գտնվող հանրակրթության պետական չափորոշչի  այս և մի շարք այլ դրույթների մասին է «Անկախը» զրուցել հոգեբան-մանկավարժ, դասախոս Արմինե Դավթյանի հետ։

-Տիկին Դավթյան, ըստ չափորոշչի՝ 1-5-րդ դասարաններում աշակերտներին գնահատականներ չեն նշանակվելու։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը։ Արդյո՞ք այս պարագայում աշակերտները սովորելու մոտիվացիա կունենան։  

-Որպես մոտիվացիոն գործոն գնահատումը հենց մինչև 4-5-րդ դասարաններում է հոգեբանական առումով կարևոր։ Միջին դասարաններում այն դադարում է մոտիվացիոն գործոն լինելուց։ Այս տարիքում երեխայի համար առաջնային գործունեություն է դառնում  ուսուցումը, և նա ցանկանում է շոշափելի արդյունք տեսնել։ Իհարկե, եթե այն ճիշտ կիրառվի։ Գնահատումը կարող է լինել թվանշանի տեսքով, ինչպես նաև սիմվոլների տեսքով՝ աստղիկ, ծաղիկ և այլն։ Այսինքն այս առումով երեխայի համար էական չէ՝ թվանշան է ստանում, թե սիմվոլ։ Նշեմ, որ, այն աշխատանքի շոշափելի արդյունք է, որն ունի նաև դաստիարակչական գործառույթ։

Այլ է խնդիրը, որ մենք փաստացի չորսուկես  տարի խնդիր ենք ունենալու վերահսկելու ուսուցչի աշխատանքի  քանակական և որակական արդյունքը։ Նորից նշեմ՝ երեխայի համար այդքան էական չէ՝ թվանշան է ստանում, աստղիկ, թե ծաղիկ։ Այլ հարց է, թե այդ ծաղիկը ի՞նչ որակի ցուցանիշ է ենթադրում։ Սա վերահսկելու խնդիր ենք ունենալու։

Ուսուցիչը ստիպված է լինելու բնութագրել, թե ամեն մի ծաղկի կամ աստղիկի տակ ինչ ուսումնական կարողություններ է նկատի ունեցել։ Այսինքն գնահատումը շատ սուբյեկտիվ է դառնալու, յուրաքանչյուր ուսուցիչ սահմանելու է իր չափանիշները, իր գնահատման մոդելը և այդ առումով միասնական գնահատման համակարգի բացակայությունը դժվարացնելու է համընդհանուր վերահսկողության խնդիրը։

-Գուցե վաղաժա՞մ է գնահատումից հրաժարվելը:

-Ես կարծում եմ, որ ոչ թե վաղաժամ է, այլ ուղղակի չի աշխատելու այս մոտեցումը, եթե նախնական չփորձարկվի գոնե մի քանի դպրոցների շրջանում։  Առաջին դասարանում, այո, հնարավոր է առանց գնահատման։ Բայց երբ գալիս է գրագիտության, գիտելիքների քանակի և որակի համադրության պահը,  արժևորող գնահատմանը զուգընթաց ամփոփիչ միավորային գնահատումը հեշտացնում է վերահսկողությունը։

Ողջ կիսամյակում կարող ենք արժևորող գնահատում կիրառել, բայց վերջում ինչ-որ ամփոփիչ ստուգում պե՞տք է արվի։  Պետք է ստուգվի, թե ինչ քանակի գիտելիք ունեցավ երեխան, պատկերացրեք յուրաքանչյուրի համար բնութագիր գրելը ինչպիսի խնդիր է առաջացնելու։

-Խոսենք նաև  անբավարար գնահատական հասկացության վերացման ռիսկերի մասին։ Ներկայում թույլ սովորող աշակերտը հաճախ տարվա մեջ մի քանի անգամ դաս է սովորում՝ որոշակի դրական գնահատական ստանալու և նույն դասարանում չմնալու համար։ Արդյո՞ք նման աշակերտները սովորելու մոտիվացիայի խնդիր չեն ունենա։

-Հոգեբանական առումով՝ այո։ Նույն դասարանում չմնալու համար երբեմն  նաև  ծնողները ստիպում են, որ երեխան ինչ-որ  չափով սովորի և որոշակի գիտելիքներ ձեռք բերի։ Եթե չլինի այս գործոնը, հավանական է, որ անտարբերությունից շատ երեխաներ կարող են տուժել։

Ես այս առաջարկը  համարում եմ կեղծ գնահատական։ Եթե մեծահասակին սովորեցնում ես աշխատանքի չափը գնահատել աշխատավարձով, դա պետք է իրականացնել փոքր տարիքից՝  սովորեցնելով որպես աշխատանքի արդյունք վաստակել միավորներով։

Այլ հարց է, որ գնահատականով  պետք չէ վախեցնել աշակերտին։ Գնահատման մոտեցումը պետք է փոխել, նոր մոդել կիրառել, ոչ թե գնահատումը  հանել առհասարակ։ Դրա համար ուսուցիչների վերապատրաստումներ են անհրաժեշտ։

Եթե ստեղծում ենք իրավիճակ, որ  երեխան մոտիվացիա չունի  ձգտելու բարձր գնահատականի, որը պետք է համադրվի որոշակի կոմպետենտություների քանակի հետ, վաղն արդեն որպես քաղաքացի նա մոտիվացիա չի ունենա շատ աշխատելու, որ ավելի շատ գումար վաստակի։ Այսպիսով հոգեբանություն ենք ձևավորում երեխայի մոտ։ Չնայած, իրականությունը հենց դա էլ փաստում է՝ ոչ միշտ է շատ իմացողը շատ վաստակում և այլն։

Եթե անցնում ենք բիզնես մտածողության ձևավորմանը, դպրոցներում տնտեսագիտական  մտածողություն ենք ցանկանում ձևավորել, ապա միավորային գնահատումը հենց տնտեսագիտական մտածողության կոնտեքստում կարելի է կիրառել։ Ստացվում է՝ մի բան ասում ենք, հակառակն անում ենք։ Եթե դու երեխային սխալ, կեղծ գնահատական ես դնելու, եթե ոչ մի պատժամիջոց չես սահմանում չաշխատող երեխայի համար,  դու նաև վնասում ես այն երեխային, որը ձգտում է ու աշխատում։

Այս փաստաթղթից  տպավորություն է ստեղծվում, որ  մի լավ բան ենք տեսել, մենք էլ ենք ուզում անել, բայց դեռ չենք պատկերացնում, թե ինչպես։ Մինչդեռ կարևորն իրականացման ճանապարհային քարտեզ ունենալն է։ Նախկինում էլ շատ լավ փաստաթղթեր են մշակվել, բայց այդպես էլ չեն իրագործվել ճանապարհային քարտեզի բացակայության պատճառով։

 

 

 

Արմինե Դավթյան հանրակրթական չափորոշիչ խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին