f

Անկախ

Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու


Ավարտվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի դիմումների ընդունման ժամկետը․ կա երկու թեկնածու։

Ինչպես հաղորդեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից, թեկնածուներից մեկը բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանն է։ Նա ի սկզբանե մեզ հետ զրուցում հաստատել էր, որ մասնակցելու է մրցույթին։ 2-րդ թեկնածուն Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանն է։

Հավանական թեկնածուներից էր նաեւ ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, որը, փաստորեն, չի դիմել։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում նա նշել էր, որ դեռեւս չի որոշել՝ կմասնակցի մրցույթին, թե չէ: Որոշումը հիմնականում պայմանավորված էր լինելու բուհի կազմակերպաիրավական ձեւի փոփոխությունից, այսինքն՝ եթե պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դառնար հիմնադրամ, ինչի ուղղությամբ գործընթացը սկսվել, բայց այդպես էլ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։ Պատճառը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի հայտարարությունն էր, թե ռեկտորի պաշտոնակատարը, որի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, պաշտոնն առ այսօր զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալի հովանավորությամբ։

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի կունենա հուլիսի 17-ին ՀՊՏՀ-ում։

ՀՀ ԿԳՄՍ ՀՊՏՀ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին