f

Անկախ

ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՏՈՆԸ


Ժամացույցի սլաքը խփեց ժ․24-ը, կամ թևակոխեց հուլիսի 5-ը՝ 1995 թ․ ՀՀ Սահմանադրության «ընդունման» , ի դեպ՝ տոն օրը։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք, այլ պետություն, որ կեղծիքների հիմնադրման օրը հռչակի համազգային տոն։ Գուցե, չեմ վիճում։ Ուղղակի կուզենայի հիշեցնել այդ օրվա խորհուրդը։ Անկախանալուց հետո, 1995թ․ խորհրդարանական ընտրություններն ու զուգահեռ անցկացվող սահմանադրական հանրաքվեն, իրականում անկախ Հայաստանի առաջին ժողովրդավարական քննությունն էր։Սահմանադրության նախագիծը, որը դարձավ սահմանադրություն, իր էությամբ միապետական համակարգ էր նախատեսում, բացառելով ժողովրդավարության, իրավական պետության հիմնական՝ իշխանութ յունների տարանջատման սկզբունքը։ Առանց մանրամասների մեջ մտնելու, հիշեցնեմ, որ նախագահը ոչ միայն նշանակում էր վարչապետին, նախարարներին,այլև Երևանի քաղաքապետին, Արդարադատության խորհուրդը նույնպես գլխավորում էր նախագահը և նշանակում դատավորներին։ Նախագահը , վեց ամիս ընտրվելուց, կամ վեց ամիս ավարտից առաջ կարող էր ցրել ԱԺ-ն։

Ընտրություններից մի քանի ամիս առաջ, ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի քմահաճույքով ստեղծվեց «Շամիրամ» կուսակցությունը։

Թե ինչպես անցան «ընտրություններ» և «հանրաքվե» միջոցառումը, մի ամբողջ պատմություն կարելի է գրել՝ երկու ժամով ընտրությունների ժամանակի ավելացում,մաուզերիստների, ներեցեք, երկրապահների կողմից ծեծ ո ւ ջարդ, լցոնումներ, ահաբեկումներ, արձանագրությունների կեղծում և այլն և այլն։

Արդյունքում, իշխող ուժի «հաղթանակ», երկրորդ պատվավոր տեղը «Շամիրամ» և այլն։Եվ այդ օրվանից, «ազատ, անկախ,ժողովրդավարական» Հայաստանում դրվեց ավանդույթ․ ընտրություններով հնարավոր չէ, իրականացնել իշխանափոխություն։ Եվ այս ամենը գլխավորում և խրախուսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, իրականացնում ՝ Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Էդուարդ Եգորյանը։

Թյու՛, մոռացել էի, բոլոր անօրինականությունները, կեղծիքները սկսվել են հեղափոխությունից 20 տարի առաջ՝ 1998թ․։

 

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Սահմանադրություն ընտրակեղծիքներ խմբագրի ընտրանի

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին