f

Անկախ

Ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը. «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները դիմում են ԿԳՄՍ նախարարին


«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։ Այս մասին հայտարարություն են տարածել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն նախարար Arayik Harutyunyan, Ձեզ դիմում են Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչներ։ Համոզված ենք, որ "նոր Հայաստանում"՝ ժողովրդավարական Հայաստանում, առաջին հերթին լսելի պետք է լինի հենց ժողովրդի ձայնը։ Մենք՝ ուսուցիչներս, ժողովրդի մի մասնիկն ենք։

Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հարգված ու պահանջված աշխատանք։ Ուսուցիչը մարդու կյանքում, աշակերտի կյանքում երկու շատ կարեւոր դեր է կատարում. մարդու "ՄԱՐԴ" ձեւավորման գործում եւ երկրորդ՝ նրա կրթության հարցում։ Ուսուցիչը երեխային պետք է տա հոգի, կամք ու բարձրագույն բարոյական արժեքներ։

Եթե երբեւէ ներկա լինեիք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի որեւէ դասաժամին, եթե երբեւէ առանձին հանդիպում ունեցած լինեիք ՀԵՊ դասավանդող ուսուցիչների հետ, ապա կտեսնենք, որ վերոնշյալ արժեքները մեծավ մասամբ ձեւավորվում են հենց այս դասաժամերի ընթացքում։

Այսօր ավելի քան երբեւէ մեր պետությունը կարիքն ունի գիտակից քաղաքացիների ձեւավորման, կարիքն ունի այնպիսի հասարակության ձեւավորման, որում իշխող լինի "ՀԱՅ" տեսակը։

Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը։ Այն ինչը "հայկական" է, կրճատվում է, տեղը զիջում օտարածին ներմուծումների։ Մենք դեմ չենք բարեփոխումներին,դեմ չենք թարմացված եւ ամուր կրթական համակարգ ունենալուն, բայց եկեք առաջ գնանք՝ պահպանելով հայկականը։ Եկեք վերցնենք լավը, վերցնենք այն, ինչը չի վնասի մեր արմատներին։

Եթե մի փոքր ազնիվ լինենք, կնկատենք, որ մեր արած յուրաքանչյուր քայլ հարվածի տակ է դնում գալիք սերունդին, նոր եկող հային։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չունի լոկ քրիստոնեություն քարոզելու առաքելություն, ինչը շատ հաճախ սիրում են շահարկել։ Այն դաստիարակող է. սերմանում է բարություն, ընկերասիրություն, համբերություն, ծնողասիրություն, սովորեցնում է սեփական ժողովրդի ծեսերն ու ավանդույթները, ծանոթացնում տոներին, պատմում աշխարհում այլ կրոնների եւ կրոնական ավանդույթների մասին։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։

Մենք ապրում ենք ազատ եւ ժողովրդավարական երկրում։ Ուրեմն մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին։

Անենք այնպես, որ մեր սերունդները չմեղադրեն մեզ, ինչպես մենք ենք հաճախ մեղադրել մեր նախորդներին։

Անենք սա ի շահ Հայաստան աշխարհի, ի շահ մեր ավանդույթների եւ ազգային արժեքների։

Հարգանքներով՝

Գրիգորյան Անահիտ

Ավետիսյան Սիրունիկ

Կարապետյան Ամալյա

Պետրոսյան Լարիսա

Պոզոյան Հայկանուշ

Պապինյան Սվետլանա

Բադալյան Լիլիթ

Ավետիսյան Նարինե

Աբրահամյան Ժաննա

Ենոքյան Գոհար

Բաղդասարյան Սեդա

Հակոբյան Ռեբեկա

Ղամբարյան Մերի

Ավետիսյան Արմենակ

Գալստյան Անուշ

Հակոբյան Գոհար

Հակոբյան Մարիամ

Մուրադյան Լալա

Հարությունյան Սեդա

Պողոսյան Վարդանուշ

Աղաջանյան Հասմիկ»։

ՀՀ ԿԳՄՍ

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին