f

Անկախ

Կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին. Գրիգոր Գրիգորյան


Այս տարվա հունվարի 9-ին Առողջապահության նախարարության եւ սոցիալական հարցերի տեսչական մարմինը, որն իրականացնում էր հսկողություն սահմանային անցակետերում, թույլ էր տվել ՀՀ 18 քաղաքացու վարակիչ հիվանդության կլինիկական նշաններով  հատել սահմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց անվտանգության ոլորտի փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

«Դրանք ներառում էին բարձր ջերմաստիճան, փսխում, փորացավ, ցան, որոնք ինչպես հետագայում պարզվեց, բոլորը բնորոշ են այս նոր կորոնավիրուսային վարակին: Հունվարի 7-ի դրությամբ ԱՀԿ-ն արդեն հայտարարել էր, որ կա անհայտ վարակ: Դա ենթադրում է, որ բոլոր երկրները, որոնք անդամակցում են ԱՀԿ-ին, պարտավոր են ուժեղացնել հսկողությունը սահմաններին:

Հաջորդը, երբ փետրվարին հայտարարվեց, որ կորոնավիրուսի վարակը հանրային առողջության համար հատուկ նշանակություն ունեցող պատահար է: Դա ենթադրում էր, որ ՀՀ առողջապահական համակարգը պետք է բերվեր բարձր պատրաստվածության՝ հակազելու այն անհայտ հիվանդությանը: Դրան մեր պատասխանատու մարմինները դրսեւորեցին հանցավոր անլրջություն եւ փորձեցին այս հիվանդությունը համեմատել սեզոնային գրիպի հետ:

Հաջորդը, առողջապահության պատասխանատուները գիտությամբ կամ անգիտությամբ, բայց մի շարք հայտարարություններ էին արել, որոնք միտված էին բթացնել մեր գնակչության զգոնությունը: Մասնավորապես, առողջապահության փոխնախարարի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի թափանցման տեսակետից ցածր ռիսկային գոտում: Որեւէ լուրջ հիմնավորում չեղավ, արվեց մերկապարանոց հայտարարություն եւ ներկայացվեց որպես փաստ:

Պատասխանատուները հայտարարում էին՝ մեզ չեն անհանգստացնում բերովի դեպքերը, մեզ անհանգստացնում են լոկալ տարածման դեպքերը: Հարց, եթե դեռ երկրում չի գրանցվել կորոնավիրուս, ո՞նց ձեզ չեն կարող անհանգստացնել բերովի դեպքերը»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա հունվարին վարակի համաճարակ կար եւ այդ դեպքերի 90 տոկոսի ախտանշանները բնորոշ են կորոնավիրուսի ախտանշաններին. «Դա հիմք է տալիս ենթադրել, որ կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին. «Մեր առողջապահության պատասխանատուները արդեն միտումնավոր ապատեղեկատվություն էին տարածում, փորձում էին ժողովրդին հանգստացնել՝ ասելով, որ կարանտինը արդյունավետ չէ: Մեր անկախ համաճարակաբանների խորհուրդն անտեսվում էր, որի արդյունքում ենցանք մահացության բավականին լուրջ ցուցանիշ: Դա հնեցրեց նրան, որ ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությունը ստիպված եղավ դիմել օտարերկրյա օգնությանը»:

Գրիգոր Գրիգորյան

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին