f

Անկախ

Վաղը՝ հուլիսի 2-ից հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վաղը՝ հուլիսի 2-ից հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները:

➡Կոտայքի մարզում քննություններն անցկացվելու են 4 քննական կենտրոններում, որոնք տեղակայված են Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան N 3, Ս.Ավանյանի անվան N 4, N 5 հիմնական և Մ. Մաշտոցի անվան N 1 ավագ դպրոցներում:

➡Համավարակով պայմանավորված անհրաժեշտ պայմանների ապահովումը հաշվի առնելով՝ Կոտայքի մարզում ընդունելության քննություններն այս տարի կանցկացվեն 4 քննական կենտրոններում նախորդ տարվա երեքի փոխարեն:

➡Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինեն 40-60 դիմորդներ:

➡Մեր մարզի դպրոցների 152 աշակերտներ վաղը քննություն կհանձնեն օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսաց լեզու առարկաներից:

✅Նշեմ, որ համապատասխան գրություններով դիմել ենք Ոստիկանության մարզային վարչությանը, Չարենցավանի բժշկական կենտրոնին, Չարենցավանի համայնքապետարանին՝ միասնական քննությունների անցկացման ողջ ընթացքում հասարարական կարգը պահպանելու, բժշկական ծառայություն իրականացնելու և քննությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ,

ինչպես նաև

✅մարզում տեղակայված քննական կենտրոններում ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացին աջակցելու՝ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկվող պայմանների ապահովման, կենտրոնից դուրս՝ մուտքերի և ելքերի մոտ կուտակումների բացառման նպատակով դիմել ենք քննական կենտրոններ ունեցող Չարենցավանի չորս դպրոցներին՝ յուրաքանչյուր քննական կենտրոնին երեքական ներկայացուցիչ տրամադրելու համար:

📌Մեր շրջանավարտներին վաղվանից մեկնարկող քննություններում, իհարկե, հաջողություններ եմ մաղթում, սակայն նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակում ընդունելության քննությունները պատշաճ և անվտանգ կազմակերպելու և անխոչընդոտ անցկացնելու նպատակով հարկ եմ համարում հորդորել, խնդրել և պահանջել՝ քննական կենտրոնների տարածքներում բացառել կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն և ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակային կանոնները:

Եվս մեկ անգամ հաջողություն միասնական քննություններին մասնակցող մեր բոլոր աշակերտներին:

Կոտայքի մարզ Ռոմանոս Պետրոսյան ՖԲ Գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին