f

Անկախ

Կոտայքի մարզի Ակունք համայնքի հասարակական սննդի օբյեկտում տեսչական մարմինը հայտնաբերել է հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի  հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները  ստուգումներ են իրականացրել Ակունք համայնքի տարածքում գտնվող  հասարակական սննդի օբյեկտում ։

Տարածքային բաժնի մասնագետների կողմից կատարված ստուգումների արդյունքում  պարզվել է, որ Ա/Ձ-ում պահպանված չեն եղել  ստուգաթերթերով նախատեսված հրդեհային անվտանգության կանոնների մի շարք կետեր։

Մասնավորապես՝ շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով: Օբյեկտի շենքեր շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով: 15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի (помещение) դռները չեն բացվում դեպի դուրս: Օբյեկտը ապահովված չի եղել հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ կրակմարիչներով:

Նշված խախտումների վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից կազմվել է արձանագրություն և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոցներ։ Տնօրենին՝ թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ հստակ կատարման ժամկետներով։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ ստուգմանը զուգահեռ, իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի օբյեկտների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների վերաբերյալ։

Կոտայքի մարզ Տեսչական մարմին

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին