BBC-ի պարսկերեն լեզվով ծառայությունն այսօր իր Telegram-ի էջում տեղադրել է հիշյալ տեսագրությունը որտեղ ներկայացված է Նուբարաշենի ՔԿՀ-ում տիրող վիճակը: Երկուշաբթի օրն արված տեսագրության մեջ իրանցի կալանավորը հավակնում է, որ երկու այլ կալանավորների հետ միասին 8 օր է ինչ հացադուլ է հայտարարել բողոքելով անբարենպաստ պայմանների դեմ: Հիշյալը նաև հավակնում է, որ 28 ամիս է ինչ սպասում է դատավճռի հրապարակմանը և անորոշ վիճակում պահվում է կալանավայրում: