f

Անկախ

«Իմաստը ո՞րն էր Սարհատ Պետրոսյանին նեղացնելու». Էդգար Առաքելյան


Իմաստը ո՞րն էր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին նեղացնելու ու հեշտ ու հանգիստ համակարգից բաց թողնելու, եթե էն գլխից էլ պարզ էր, որ մարդը ճշգրիտ նկարագրում է քաղաքաշինության ոլորտում ստեղծված իրավիճակը ու դրա պատասխանատուներին: Ինչը եւ ապացուցվեց այդ կոմիտեի ղեկավարի այսօրվա ձերբակալության փաստով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմաստը ո՞րն էր ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին նեղացնելու ու հեշտ ու հանգիստ համակարգից բաց թողնելու, եթե շատ չանցած հենց իր ասածով էլ վարվելու էին:

Առհասարակ, ինչպե՞ս կարելի է չգիտակցել, որ ցանկացած դրական փոփոխության շարժիչը պարկեշտ, պրոֆեսիոնալ, սեփական արժեհամակարգն ու պատկերացումներն ունեցող անհատներն են, այլ ոչ հլուհնազանդ միջակությունները: Եվ որ հետեւաբար այդպիսի մարդկանց աչքի լույսի նման պետք է փայփայել, որեւէ պաշտոնում վերադասի կամ գործընկերոջ հետ անհամատեղելի խնդիրների դեպքում` փոխատեղումներ կատարել, այլ տարբերակներ փնտրել, բայց ոչ երբեք անմիջապես հաշտվել նրանց հեռացման հետ, ինչին որ անընդհատ ականատես ենք լինում հեղափոխությունից հետո:

Բոլորս էլ գիտենք, որ լավ կադրերը մեր երկրի փողոցներում առանձնապես չեն «վխտում», գրեթե բոլոր ոլորտներում եւ հատկապես` պետական ու իրավապահ մարմիններում մասնագետների իրական սով է: Մեկ լավ կադր կորցնելու դեպքում բացը համալրելը կարող է շաբաթների, երբեմն նույնիսկ ամիսների գործ լինել, կամ էլ` առհասարակ անհնարին առաքելություն:

Բացի վերը նշված երկու պաշտոնյաներից ինձ համար խիստ ցավոտ են եղել նաեւ մի շարք փոխնախարարների հրաժարականները կամ ազատումները: Հատկապես որ նրանք ոչ միայն այլ պետական պաշտոնի դրանից հետո չեն անցել, այլեւ ինձ հասած տեղեկություններով` նույնիսկ սկսել են մտորել արտագաղթի մասին:

Չկարեւորել, մատների արանքով նայել կադրային քաղաքականությանը, ուշադրության չարժանացնել թիմակիցների անհանգստություններն ու մտահոգությունները` այդպիսով նրանց մոտ առաջացնելւվ անտեսված ու ճնշված հոգեվիճակ, նշանակում է ճանապարհ հարթել դեպի ձախողում: Ամեն ինչ այդքան տագնապալի չէր թվա, եթե կառավարող թիմի հնարավոր ձախողումը միայն իրենը լիներ, այլ ոչ մեր ամբողջ ժողովրդինը: Հետեւաբար օր առաջ պետք է արմատապես վերանայել մինչ այժմ եղած մոտեցումները:

Հ.Գ. Խնդրում եմ ասվածը չարտածել իմ անձի վրա եւ առհասարակ երեւակայական տեսություններ չերկնել սույն գրառման թաքնված շահադիտական մտադրությունների մասին: Ես զբաղվում եմ իմ սիրելի գործով եւ որեւէ այլ տեղ, քան ՏՏ-ն է, ինձ չեմ պատկերացնում: Գոնե` առայժմ»:

Էդգար Առաքելյան ՖԲ Գրառում Սարհատ Պետրոսյան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին