f

Անկախ

Լիլիթ Պողոսյան. «Սահմանափակումները ժամանակավոր են, իսկ մենք դեռ մի ամբողջ կյանք ունենք ապրելու»


Կորոնավիրուսի    տարածման     հետևանքով     անորոշ ժամանակով հայտարարված կարանտինից անմասն չի մնացել նաև սպորտը: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկները չեն կարողանում լիարժեք մարզվել:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի բադմինթոնի  հավաքականի առաջատար մարզուհի Լիլիթ Պողոսյանի՝ Անկախի հետ հերթական զրույցը, սովորության համաձայն անչափ հետաքրքիր ու դրական էներգիայով լի է ստացվել: Լիլիթը խոսում է մարզումների կազմակերպման, մարզավիճակի պահպանման, ցանկացած մարտահրավերի պատրաստ լինելու, դրանք կրեատիվ կերպով հաղթահարելու  և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին: 


-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձավ հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:
-Բադմինթոնում բոլոր մրցաշարերը հետաձգվել կամ չեղարկվել են, օլիմպիական որակավորման մրցշարերն էլ տեղափոխվել են 2021 թ.: Նույնիսկ Եվրոպայի առաջնությունն է չեղարկվել: Անհասկանալի ու դժվար ժամանակահատված է, հնարավոր չէ պլանավորել գալիք ամիսների անելիքները: Ամեն պահի իրավիճակը կարող է փոխվել, պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերների: Մեզ՝ մարզիկներիս միայն մնում է չհանձնվել, շարունակել հավատալ ինքներս մեզ ու զարգացնել մեր թույլ կողմերը: 


-Լիլիթ ջան տարեսկզբից մնացիք Երևանում վնասվածքը բուժելու նպատակով, իսկ կորոնավիրուսի տարածումը խառնեց ողջ մարզաշխարհի խաղաթղթերը: Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում, մարզիչների հետ խորհրդակցու՞մ եք:  
-Կարանտինի ժամանակ տանն եմ մարզվել՝ Երևանում: Վնասվածքիս վերականգնողական մարզումների համար բոլոր անհրաժեշտ մարզագույքը տանը ունենք: Ուրախ եմ, որ մոտիվացիաս երբեք չի կորել ու ավելի հաճույքով եմ մարզվել տանը: Մայիսից սկսեցի նաև կորտում մարզվել, դեռևս առանց շարժումների: Այս ամբողջ ընթացքում ինձ մեծապես օգնել է ԱՄՆ-ում բնակվող սպորտային ֆիզիոթերապևտ Նիքոլաս Թավուկչյանը: Կապը պահել եմ նաև Դանիայի Centre of Excellence-ի մարզիչների հետ: Հայաստանում էլ հայրս է օգնում ցանկացած հարցի դեպքում:

Ինձ շատ է դուր գալիս այն, որ ստեղծված իրավիճակում բոլորս գործի ենք դնում մեր կրեատիվությունը՝ հասնելու մեր առջև դրած նպատակներին: Դժվարություններ, իհարկե, եղել են, բայց կարողացել եմ դրանք շրջել իմ օգտին ու դրանցից փորձ ձեռք բերել: Մարզումները հնարավոր չէր կազմակերպել այնպես, ինչին սովոր էի: Դա տվեց մեծ հնարավորություն՝ ուշադրություն դարձնելու այն կողմերի վրա, որոնց վրա աշխատելու համար սովորաբար ժամանակ չենք ունենում: Կորտում մարզումներին որոշ ժամանակ փոխարինեցին խաղերի տակտիկական վերլուծությունը, սպորտային հոգեբանությունը, վնասված մկանների ամրացումը: Ես հենց սկզբից նպատակ էի դրել, որ կարանտինից դուրս եմ գալու գիտելիքների մեծ պաշարով: Հիմա, երբ հետ եմ նայում վերջին ամիսներին, ինքնակրթության ու ինքնազարգացման ահռելի աշխատանք եմ կատարել: Իսկ Դանիա մեկնելը դեռ պարզ չէ, քանի որ սպասում եմ ժամանակավոր կացության իրավունքիս, ինչպես նաև վնասվածքի լիովին ապաքինմանը:


-Ի՞նչ մրցաշարերի պետք է մասնակցեիք, որոնք չեղարկվեցին:
-Ճիշտն ասած մինչև նոր մրցաշրջան՝ սեպտեմբեր, ոչ մի մրցաշար չէինք նախատեսել: Այնպես որ, շատ բան չեմ կորցրել: Հուսով եմ՝ նոր մրցաշրջանում լիովին պատրաստ կլինեմ նորից հանդես գալու միջազգային մրցասպարեզում:
-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի: Սպորտի առումով ի՞նչ կասեք:
- Իմ կարծիքով՝ ցանկացած առումով սպորտը էլ նույնը չի լինի: Ամեն դեպքում՝ ավելի պատրաստ կլինենք անսպասելի իրավիճակներին ու ավելի հեշտությամբ դրանից դուրս գալու ուղիներ կգտնենք: Երբ ասում եմ՝ սպորտը էլ նույնը չի լինի, դրական իմաստով եմ ասում: Բոլոր ոլորտներն էլ վերջին ամիսներին շատ են տուժել, բայց դրանից հարկավոր է փորձ ձեռք բերել ու ավելի կատարելագործել: Հուսով եմ՝ սպորտասերներն ավելի շատ սեր կտեսնեն սպորտում, որովհետև մենք՝ մարզիկներս շատ ենք կարոտել պրոֆեսիոնալ մրցելույթներն ու մարզումները, մեր թիմակիցներին ու սպորտային կյանքն ընդհանրապես: Դա դրական ազդեցություն կունենա մարզումների ու ելույթների վրա: 
-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:
-Որպես մարզիկ մենք անհաջողությունների ու հիասթափությունների հանդիպելու արդյունքում ժամանակի ընթացքում հոգեբանական իմունային համակարգ ենք ձեռք բերում: Իմ կարծիքով մրցաշարերի հետաձգումն ու չեղարկումն ամենահեշտ փորձություններից է: Երբ դա ամբողջ աշխարհին է վերաբերում, այնքան էլ դժվար չէ շուտ մոռանալ ու կենտրոնանալ կարևոր նպատակների վրա: Սոցցանցերում մարզիկների ակտիվությունը փաստում է այն մասին, որ անորոշ ժամանակահատվածներում կարողացանք տնային մարզումների կրեատիվ մտքեր տարածել ու մեկս մյուսին ոգեշնչելով միասին հաղթահարել անորոշ վիճակը: 


-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ի՞նչ խորհուրդ կտաք Դուք:
- Այս իրավիճակից դուրս գալու համար ես անձամբ փորձել եմ կենտրոնանալ ներկայի վրա ու վայելել ընտանիքիս հետ Հայաստանում անցկացրած ամեն օրը: Շատ եմ գրքեր կարդում այս ընթացքում, միաժամանակ օնլայն կուրսեր եմ անցնում ինձ հետաքրքող մասնագիտությունների վերաբերյալ: Նաև՝ հնարավորության սահմաններում փորձում եմ օգնել պատանի հայ բադմինթոնիստներին՝ կիսելով իմ գիտելիքներն ու փորձը: Օրը պարտադիր պլանավորում եմ, որպեսզի ոչ կարևոր բաներով ժամանակս իզուր չվատնեմ: Իսկ մարդկանց խորհուրդ կտամ ամեն ձևով փորձել իրավիճակը իրենց օգտին օգտագործել, ոչ թե հանձնվել, քննադատել ու հիասթափվել կյանքից: Սահմանափակումները ժամանակավոր են, իսկ մենք դեռ մի ամբողջ կյանք ունենք ապրելու: Եկեք այս ընթացքը դրական  հիշենք ու չափսոսանք կորցրած ժամանակի համար:

Լիլիթ Պողոսյան բադմինթոն միջազգային մրցաշար Սպորտ հարցազրույց

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին