f

Անկախ

660 մլն. դրամ՝ Քարերի սիմֆոնիայի տարածքի բարեկարգման համար


Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացնում է Հայաստանի խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկի արդիականացումը:

 Հիմնովին վերակառուցվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի շուրջ 2500 մետր հատվածը, ինչպես նաև կառուցվում է «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի տանող ճանապարհը:

 Մաքրվել է Ազատ գետի հունը, գետի երկայնքով 600 մետր հատվածում բետոնով կատարվել են ամրացման աշխատանքներ, կառուցվել են քարե բազրիքներ, որոնք կապահովեն զբոսաշրջիկների անվտանգությունը

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվել է 700 մետր սալարկում` մարմարացված կրաքարով: Գառնի համայնքից մինչև  «Քարերի սիմֆոնիա» ողջ հատվածում տեղադրվում է գիշերային լուսավորության ցանց, ինչպես նաև կառուցվում Է սանհանգույց և պահակակետ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 660 մլն. ՀՀ դրամ` 80 տոկոս Համաշխարհային բանկ, 20 տոկոս կառավարություն հարաբերակցությամբ: «Քարերի սիմֆոնիա»  տանող ճանապարհը կառուցումից հետո երբեք չէր հիմնանորոգվել:

Կոտայքի մարզ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին