f

Անկախ

Ծաղկաձորում կառուցվում է նոր մանկական արվեստի դպրոց, բարեկարգվում մանկապարտեզի բակային տարածքը և հիմնանորոգվում ներհամայնքային ճանապարհներ


Կոտայքի մարզի համայնքներում շատ շուտով կմեկնարկեն կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ չնայած որոշ հաստատված ծրագրերի շրջանակներում արդեն մի քանի համայնքներում շին.աշխատանքներ են իրականացվում:

2020 թվականի սուբվենցիաներին զուգահեռ, մարզի տարածքում շարունակվում են իրականացվել նաև 2019 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը:

Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ կառավարության  սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ:

Մարզպետը այցելել է շին.հրապարակներ և անձամբ հետևել կատարվող աշխատանքների ընթացին:

Արդեն ավարտվել են 2019 թվականի սուբվենցիայով իրականացված ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, լայնացման, մայթերի կառուցման և եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Շուրջ 106.914.100 դրամ արժողությամբ  ծրագրի շրջանակներում  Ծաղկաձորում հիմնանորոգվել է մոտ 1,5 կմ ժանապարհահատված: Այս ծրագրին պետական բյուջեի ֆինանսավարման չափը 45 % է: Ի դեպ, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հաստատված 2020 թվականի սուբվենցիոն մի քանի ծրագրերով Ծաղկաձորում այս պահին հիմնանորոգվում են ևս 1,5 կմ տարածք ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ, ինչի արդյունքում Ծաղկաձորում ամբողջությամբ կավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները:

Մեկ այլ ծրագրով Ծաղկաձորի մանկապարտեզին կից նոր մանկական արվեստի դպրոց է կառուցվում: Նախկինում արվեստի դպրոցը տեղակայված է եղել մանկապարտեզի տարածքում, որտեղ հաճախել է 67 սան: Արդեն առանձին գործող մանկական արվեստի դպրոցը էականորեն կբարձրացնի հաճախելիությունը, և մեր երեխաները կկրթվեն ավելի լուսավոր և բարեկարգ պայմաններում:

2019 թվականին հաստատված երրորդ ծրագրով բարեկարգվում է մանկապարտեզի բակային հատվածը: Շուրջ 81.900.000 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդարձակ բակ՝ նոր հենապատով և նոր մարզագույքով հագեցած խաղահրապարակով: Ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար: Այս ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50 % /50 % համաֆինանսավորմամբ:

Կոտայքի մարզ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին