«Հաջորդ ԱԺ-ում տեղ են ունենալու միայն ու միայն այն ուժերը, որոնք պաշտպանում են 2018-ի հեղափոխության արժեքները»: Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ ընտրությունների ժամանակ այս ցանկությունն իրագործելու համար հարգելի վարչապետին առաջարկում եմ հարևան Իրանի օրինակով ստեղծել Պահապանների խորհուրդ և նախապես ստուգելով թեկնածու առաջադրված անձանց քաղաքական հայացքները և կատարած հայտարարությունները որոշեք թե ով է արժանի դառնալու ձեր սրտի պատգամավորն ու ընդդիմությունը:
Այդպիսով պողոսների համար կհեշտացնեք ընտրությունը: Նա պարզապես կընտրի նրանց ում արդեն դուք նախօրոք ընտրել եք և դուք չեք ունենա որևէ խնդիր: