f

Անկախ

Հայպետհրատի շենքում շինաշխատանքն անմիջապես չդադարեցնելու դեպքում նախաձեռնող խումբը կդիմի պայքարի այլ միջոցների


«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբը փետրվարի 5-ին հայտարարություն է տարածել, որով մեկ անգամ ևս պահանջում է անմիջապես դադարեցնել Հայպետհրատի շենքի տարածքում «ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ իրականացվող աշխատանքն ու ամենասեղմ ժամկետներում սկսել մասնագիտական քննարկում՝ ապահովելով հանրային և մասնագիտական երկխոսության պատշաճ պայմաններ»։ Շենքում աշխատանքների դադարեցման պահանջն անտեսելու պարագայում, նախաձեռնող խումբը զգուշացնում է, որ ստիպված կլինի դիմել «պայքարի այլ միջոցների և մեթոդների»:

 

Նախաձեռնող խմբի այս նախազգուշացմանը նախորդել են հունվար ամսվա ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպումները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների և «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ պատգամավորների հետ, և «նախարարությունն ու Կոմիտեն հավաստիացրել են, որ շենքի տարածքում իրականացվելու են միայն ներքին քանդման և շինարարական աղբի հեռացման աշխատանքներ», իսկ «գործադիրի ներկայացուցիչները խոստացել են նաև, որ նոր ճարտարապետական նախագծի մրցույթ կհայտարարվի, և հետագա բոլոր գործողություններում հաշվի կառնվեն շենքի ամբողջական տեսքի պահպանման և կարգավիճակի հարցերը, բոլոր աշխատանքների ընթացքում կապահովվեն հանրային իրազեկման ընթացակարգերը»:  

Սակայն միաժամանակ ակնհայտ է դարձել, որ բանակցություններին զուգընթաց դեկտեմբեր-հունվար ամիսներին արդեն «քանդվել է շենքի տանիքը երիզող քիվապատը (պարապետը), որն արտաքին ճարտարապետության կարևոր տարր է, այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ հենց այն նույն նախագծով, որի խնդրահարույց լինելու մասին բարձրաձայնել են թե՛ գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչները, և թե՛ նախաձեռնող խմբի անդամները (տե՛ս լուսանկարները)։ Քննարկումներ չկան նոր ճարտարապետական լուծումների մրցույթի անցկացման վերաբերյալ, ինչպես նաև առայսօր տեղի չի ունեցել հանրային իրազեկման որևէ միջոցառում»։

 

Գնահատելով ՀՀ ԿԳՍՄ նախարարության՝ երկխոսության պատրաստակամությունը, «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբն այնուամենայնիվ արձանագրում է՝  

«- հետհեղափոխական Հայաստանում օրենքի խախտմամբ տեղի է ունենում հանրապետական նշանակության հուշարձանի մասնակի քանդում՝ հակառակ նախկինում արված հայտարարությունների,

- ցավոք, քաղաքային պլանավորման ու ժառանգության պահպանության ոլորտներում շարունակում է գերիշխել նախկին իշխանություններին հատուկ անտարբեր գործելաոճը,

- հանրային և մասնագիտական դաշտի հետ տարվող երկխոսությունը թողնում է իմիտացիայի տպավորություն և չի բավարարում Երևանի զարգացման ու ժառանգության պահպանության խնդիրներով մտահոգ քաղաքացիներին և մասնագետներին»։

 

հայտարարություն Հայպետհրատի շենք «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբ

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին