f

Անկախ

Կկառուցվի Գեղաշենի մանկապարտեզի բակային հատվածը և կգազիֆիկացվեն մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը


Սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից  հավանության արժանացած չորս ծրագրային հայտերի շրջանակներում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում կիրականացվեն

  • Մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում: Հիշեցնենք, որ այս համայնքում մանկապարտեզ երբևէ չի գործել: Համայնքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով դեռ 2019 թվականին սուբվենցիոն հայտ էր ներկայացվել կառավարություն, որն էլ հաստատվել էր և այս պահին մանկապարտեզի կառուցման շինարարական բուռն աշխատանքներ են իրականացվում: Այն նախատեսված է շուրջ 140 փոքրիկների համար։ Մանկապարտեզի բակային հատվածի կառուցումն ու ինժեներական ցանցի ապահովումն էլ իրականություն կդառնա արդեն 2020 թվականի հաստատված սուբվենցիայի շրջանակներում: Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի բակային տարածքը, կկառուցվի ցանկապատ, խաղահրապարակ և կիրականացվի կանաչապատում: Աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ:
  • Մեկ այլ հաստատված ծրագրով կգազիֆիկացվեն Գեղաշենի հանդիսությունների և մշակույթի սրահն ու երաժշտական դպրոցը և կտեղադրվի լոկալ ջեռուցման համակարգ: 10.641.860 դրամ արժողությամբ ծրագրի 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
  • Հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով էլ կվերակառուցվեն համայնքի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցները, ինպես նաև կենտրոնական ջրատարի վրա մարիչի ջրամբար՝ հոր կկառուցվի: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում խմելու ջուրը հավասարաչափ կբաշխվի, կբարելավվի որակը, կնվազեն կորուստները:

Կոտայքի մարզպետի դիտարկմամբ, մեր համայնքներում առկա խնդիրները հնարավոր էր լուծել շատ ավելի վաղ, ինչի համար անհրաժեշտ էր, թերևս, ամուր կամք, համայնքային միջոցների սրտացավ և նպատակային կառավարում և հոգատարության դրսևորում հայրենիքի, համայնքի և նրա բնակչի նկատմամբ։

Կոտայքի մարզ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին